Քրիստոնեական երաժշտության մասին

Քրիստոնեական երաժշտության նպատակը ոչ թե զվարճանքն է, այլ պաշտամունքը: Ճշմարիտ պաշտամունքը բանականությունից կամ էլ կամքից անկախ մի բան չէ: Այն ընդգրկում է թե՛ միտքը, թե՛ կամքը, թե՛ հույզերը:

Ժամանակակից երաժիշտները պետք է հիշեն Հենդելի խոսքերը, երբ 1742 թվականին Դուբլինում առաջին անգամ ներկայացվեց «Մեսիան»: Մի ազնվական, նրան հաճոյախոսելով, ասել էր, թե այն հետաքրքրական էր հյուրերի համար: Հենդելն էլ պատասխանել էր. «Պարո՛ն, ցավում եմ, եթե միայն հետաքրքրեցի «Մեսիայով»: Ես ուզում էի դրանով մարդկանց ավելի լավը դարձնել»:

Այո՛, նրա երաժշտության միջոցով մենք ավելի լավն ենք դառնում:

Եթե սովորեինք պաշտել, կվայելեինք բոլոր ժամանակների ամենամեծ արթնություններից մեկը: Այդ նպատակով ենք մենք արարվել:

Չենք կարող թույլ տալ, որ կիրակի առավոտները սգո պատարագներ լինեն, ոչ էլ կարող ենք թույլ տալ, որ երիտասարդ քրիստոնյա սերունդը բավարարված զգա քրիստոնեական զվարճության անցողիկ հոսանքներով:

Պաշտամունքով մեզ՝ մեր անձերը Հորը պիտի նվիրաբերենք:

Սեմի Թիփիթ