Գլուխդ պատից վեր բարձրացրու

Գլուխդ պատից վեր բարձրացրուՋոն Ուեսլին մի անգամ հանդիպում է մի մարդու, ով սովորություն ուներ ամեն մեկի մոտ դժգոհելու իր խնդիրներից ու անհաջողություններից:

Ճանապարհը, որով նրանք անցնում էին խոսելով, մի կողմից պատված էր ոչ այնքան բարձր պարիսպով: Եվ նկատելով պարիսպի վրայից ձգված կովի գլուխը՝ Ուեսլին ասում է իր զրուցակցին.

– Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է այս կովը պարանոցը ձգել ու պարսպի վրայից նայում:

– Ես ի՞նչ իմանամ, թե ինչո՞ւ,- դժգոհ պատասխանում է մարդը:

– Ուրեմն` ես կասեմ,- պատասխանում է Ուեսլին,- նա նայում է պարսպի վրայից, քանի որ պարսպի միջով չի կարող նայել: Կարելի է օրինակ վերցնել այս հեզ կենդանուց:

Եթե քո խնդիրներն այնքան շատ ու մեծ են, որ պատի նման ծածկել են քո ճանապարհը, և դու չես կարողանում առաջ նայել, ուրեմն` բարձրացրու գլուխդ այդ խնդիրներից վեր ու դու կտեսնես ավելին, քան կարծում ես: