«Հոգևոր գիտակցության կորուստ». 6 պատճառների մասին

Իմ առաջին այցելությունը հիվանդանոց՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ձախողվեց: Այդ ժամանակ ես երիտասարդական հովիվ էի և նախկինում երբեք չէի եղել այդտեղ: Մարդը, ում այցելել էի, տարել էր սրտի բաց վիրահատություն և միացված էր արհեստական շրչառության սարքերի:

Այն, ինչ տեսա այդտեղ, ինձ այնքան էր ցնցել. այդ հոտերն ու ձայները միախառնվելով ազդեցին իմ ինքնազգացողության վրա հենց այն ժամանակ, երբ աղոթում էի նրա համար: Ես դուրս եկա միջանցք և ուշքի եկա:

Այնտեղ տեսա հիվանդի կնոջը, մոտեցա նրան, փորձեցի սեղմել նրա ձեռքը, մխիթարել, բայց անջատվեցի և հայտնվեցի հատակին: Ավելի ուշ արթնացա պալատում: Ահա այսպիսի Աստծո մարդ էի ես՝ հավատքով ու զորությունով լցված:

Ուշաթափությունը՝ «գիտակցության կորուստն է, որն առաջանում է խախտված արյան շրջանառության պատճառով»: Հոգևոր իմաստով գիտակցությունը կորցնել՝ նշանակում է հիասթափվել, կորցնել հոգևոր խիզախությունը, հանձնվել կամ ամեն բան թողնել: Այսօր բազում հավատացյալներ տառապում են հոգևոր գիտակցության կորստից, նրանք հրաժարվում են իրենց հավատքից և մոռանում Աստծո մասին: Ահա 6 պատճառ.

Դժվարություններ. «Ուրեմն մտածեցեք նրա վրա, որ իրեն դեմ եղած այսպիսի հակառակություն քաշեց մեղավորներիցը, որ դուք ձեր անձերովը չհոգնեք թուլացած» (Եբրայեցիս 12.3): Համեմատած այն տանջանքի հետ, որին Հիսուսը բախվեց, մեր խնդիրները աննշան են: Երկրորդը՝ Հիսուսը երբեք չի խոստացել անամպ կյանք, այլ հետևյալն է ասել Իր Խոսքի մեջ և ասել դեռևս այն ժամանակ, երբ երկրի վրա էր. «Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք. Ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33):

Պողոսը Տիմոթեոսին մարտահրավեր է նետում. «Իսկ դու նեղությունները կրիր՝ ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր» (Բ Տիմոթեոս 2.3): Քրիստոնեական կյանքը կարող է դժվար լինել, քանի որ դուք հոսանքին հակառակ եք գնում: Ցանկացած սատկած ձուկ կարող է ընթանալ հոսանքի ուղղությամբ, բայց պահանջվում է խիզախություն և տոկունություն, որպեսզի գնանք հոսանքին հակառակ, որը հատուկ է մերօրյա հասարակությանը: Մեր խաչը կրելը ավելի հեշտ է, երբ մենք, Հիսուսի պես, կենտրոնանում ենք ապագայի պսակի վրա:

Աղոթքի կյանքի բացակայություն. Ղուկաս 18.1-ում Հիսուսը պատմում է անարդար դատավորի մասին առակը՝ սկսելով այսպես. «Պետք է ամեն ժամանակ աղոթք անել և չձանձրանալ»: Աղոթքը միացնում է մեզ զորության գերբնական աղբյուրի հետ, որը մեզ ավելի զորավոր է դարձնում և թույլ չի տալիս, որ հանձնվենք: Եսայի 40.29-31-ում ասվում է այն մասին, որ աղոթքը ազատագրում է զորությունը, որպեսզի մենք կանգուն մնանք. «Նրան ապավինողները կնորոգվեն ուժով»: Մենք զորավոր ենք այնքան, որքան զորավոր է մեր աղոթքի կյանքը:

Դանդաղ աճ. «Եվ չձանձրանաք բարին գործելուցը, որովհետև իր ժամանակին կհնձենք՝ եթե չթուլանանք» (Գաղատացիս 6.9): Երբեմն հոգևոր աճը շատ դանդաղ ընթացք է: Մեր ներկայիս «վայրկենական» հասարակությունում մենք սովոր ենք ստանալ այն, ինչ ուզում ենք և երբ ուզում ենք: Մենք վայրկենապես հարցերը լուծում ենք մեկ կոճակի սեղմումով կամ կրեդիտ քարտի մեկ շարժումով: Այդ պատճառով երբեմն հեշտ է հուսահատության գիրկն ընկնելը, երբ տեսանելի արդյունքներ չեն լինում: Հողագործը սերմը ցանելուց հետո հաջորդ օրը չի անիծում հողը, երբ այն պտուղ չի տալիս: Նա գիտի, որ հողի տակ ընթացք է կատարվում: Աշակերտությունը, նմանապես, կյանք տևող ճամփորդություն է՝ Քրիստոսին կերպարանակից դառնալու մեջ: Եվ դա չի կատարվում մեկ գիշերում: Իր ժամանակին Խոսքի ցանքը, հողի հերկումը և ջրումը կբերեն իրենց պտուղը ձեր կյանքում:

Թերի սնունդ. Հիսուսը մտածում էր քաղցած ժողովրդի մասին. «Եվ նրանց չեմ ուզում սոված ճանապարհ գցել, մի գուցե նվաղեն ճանապարհումը» (Մաթևոս 15.32): Առանց ճիշտ սնունդի, ուշաթափության հավանականությունը մեծանում է: Նույնն էլ կատարվում է հոգևոր մակարդակի վրա: Ինչպես առողջ դիետան մեզ պահում է ֆիզիկական ճիշտ վիճակում, այնպես էլ Աստծո Խոսքի «դիետան» օգնում է մեզ լինել հոգևորապես ուժեղ մարդիկ: Հակառակ դեպքում՝ մենք կթուլանանք և մեր նվիրումը կսասանվի: Հիսուսը սովորեցնում է մեզ աղոթել (Մաթևոս 6.11): Եվ հոգևոր սնունդը մեզ պահպանում է ուշաթափությունից:

Ուղղում. «Իմ որդյակ, մի անարգիր Տիրոջ խրատը. և ոչ էլ վհատվիր նրանից հանդիմանված ժամանակդ» (Եբրայեցիս 12.5): Ժամանակ առ ժամանակ Աստված էտելու է մեր «ծառը», որպեսզի ապահովի լավագույն պտղի ստացումը դրանից: Ինչպես և վիրահատությունը, Աստծո դաստիարակչական ձևերը կարճաժամկետ ձևով ցավոտ են՝ փոխարենը, սակայն, հավիտենական ապահովություն են մեզ համար: Նրա երբեմնի խիստ սերը մեզ համար երկարաժամկետ օգուտ է ապահովում:

Սխալ կենտրոնացում. Դավիթն ասում է. «Իսկ թե որ ես հաստատ չհավատայի՝ թե Տիրոջ բարությունը կտեսնեմ կենդանյաց երկրումը…» (Սաղմոս 27.13):

Ամեն օր մենք ունենք ընտրություն՝ կենտրոնանալ կամ Աստծո բարության վրա, կամ մեր վշտալի վիճակի: Դավթի համար ամենամութ օրերին նա իր հույսը Աստծո վրա էր դնում և Նրանով զորանում: Նա կենտրոնանում էր նրա վրա, թե ով է իր կողմից կանգնած, ոչ թե նրա, թե ով է իր դեմ:

Դադարեք նայել ձեր առջև դրված սարերի մեծությանը, փոխարենը կենտրոնացեք այն բանի վրա, թե որքան մեծ է ձեր Աստվածը:

Բեն Գոդվին