Գիտե՞ք հավաքարարի անունը

Գիտե՞ք հավաքարարի անունըԵրբ ես սովորում էի համալսարանի երկրորդ կուրսում, մեր պրոֆեսորը հանձնարարեց լրացնել իր կազմած թեստը: Ես պատասխանեցի բոլոր հարցերին, բացի մեկից, որտեղ գրված էր. «Ինչպե՞ս է մեր մասնաշենքի հավաքարարի անունը»:

Ես մտածեցի, որ սա ինչ-որ կատակ է: Այո, ես տեսել էի այդ կնոջը, ով հոգ էր տանում մեր մասնաշենքի մաքրության մասին: Նա հիսունին մոտ, բարձրահասակ, սևահեր մի կին էր: Բայց որտեղի՞ց պետք է իմանայի նրա անունը, չէ՞ որ երբեք չէի խոսել նրա հետ:

Թեստը հանձնելուց հետո ուսանողներից մեկը հարցրեց, թե արդյոք այդ վերջին հարցի պատասխանը ազդելո՞ւ է ընդհանուր գնահատականի վրա:

Եվ մեր պրոֆեսորը պատասխանեց.

– Բնականաբար, ազդելու է: Ինչ աշխատանք էլ հետագայում դուք ունենաք, անպատճառ շփվելու եք տարբեր մարդկանց հետ, և նրանց մեջ չի լինի մեկը, ով ոչ մի կարևորություն չի ունենա: Դուք բոլորին պետք է արժանացնեք ձեր ուշադրությանը և հոգատարությանը, թեկուզ հասարակ մի ողջույնով:

Ես այդ դասը վերցրեցի իմ ամբողջ կյանքի համար: Նաև իմացա, թե ինչ էր մեր մասնաշենքի այն հավաքարար կնոջ անունը: Նրա անունը Դորոտա էր:

Անհայտ հեղինակ