«Արտասուքով ցանողները ցնծությունով կհնձեն». Աստվածաշնչյան համարներ

«Առավոտանց ցանիր քո սերմը, և իրիկունը թող չդադարի քո ձեռքը, որովհետև չգիտես, թե որն է հաջողվելու՝ սա, թե նա, կամ թե երկուսն էլ միասին են լավ լինելու» (Ժողովող 11.6):

«Այն որ գնում է և լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կգա ցնծությունով՝ իր ցորենի խուրձերը բերելով» (Սաղմոս 126.6):

«Քամիին մտիկ անողը սերմը չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի» (Ժողովող 11.4):

«Տարուց տարի քո ցանքի արտիցը ելած ամեն արմտիքներից անպատճառ տասանորդ տաս» (Բ Օրինաց 14.22):

«Բայց նա՝ որ սերմ ցանողին սերմ է պարգևում, և հաց՝ կերակուրի համար, նա կպարգևի և կշատացնի ձեր սերմունքը, և կաճեցնի ձեր արդարության պտուղը» (Բ Կորնթացիս 9.10):

«Արտասուքով ցանողները ցնծությունով կհնձեն» (Սաղմոս 126.5):

«Որովհետև ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի. իր մարմնի մեջ սերմողը մարմնիցն ապականություն կհնձի. և Հոգու մեջ սերմողը Հոգուցը հավիտենական կյանք կհնձի» (Գաղատացիս 6.8):

«Քամի սերմեցին և մրրիկ պիտի հնձեն» (Ովսե 8.7):

«Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ արդարություն սերմողը՝ ճշմարիտ վարձք» (Առակաց 11.18):

«Սերմողը Խոսքն է սերմում» (Մարկոս 4.14):

«Եվ հնձողը վարձք է առնում, և հավիտենական կյանքի մեջ պտուղ ժողովում, որ սերմողը և հնձողը իրար հետ ուրախանան» (Հովհաննես 4.36):

«Ուրիշ է սերմողը, և ուրիշ է հնձողը» (Հովհաննես 4.37):

«Խնայելով սերմողը՝ խնայելով էլ կհնձի, և առատությամբ սերմողը՝ առատությամբ էլ կհնձի» (Բ Կորնթացիս 9.6):

«Ամեն ով որ Աստվածանից է ծնված, մեղք չի անում, որովհետև նրա սերմը նրանում մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստվածանից է ծնված» (Ա Հովհաննես 3.9):