Կարմիր գիծը. Ռայնհարդ Բոնկե

Քրիստոսի Խաչը մեծագույն արգելքն է դժոխքի ճանապարհին: Այն վերջնական կարմիր գիծն է, որը չարժե համարձակվել անտեսել:

Իմ ընկերը պատմում էր ինձ, թե ինչպես Շվեյցարիայի Ալպերում մեկ անգամ տեսել էր մի ցուցանակ, որտեղ գրված էր. «Ցանկապատն անցնելը վտանգավոր է»: Սա շատ մեղմ էր ասված, որովհետև այդ ցանկապատի մյուս կողմում չկար ոչինչ՝ բացի օդից և երկու հազար մղոն ներքև գտնվող ժայռերից:

Մի համարիր, թե կարող ես անցնել Աստծո փրկության ցանկապատը: Ինչպես շվեյցարացիներն ասում են այս դեպքում. «Դա վտանգավոր է»: Բայց բարի լուրն այն է, որ Քրիստոսը փրկում է նման իրավիճակներում: Դու հավիտյան «ապահով կլինես Քրիստոսի ձեռքերում»: Վստահի՛ր Նրան: Աստված օրհնի քեզ: