Հաղթանակը բխում է խոնարհ սրտից

Խոնարհ սրտից հաղթանակ է բխում, որովհետև Աստծո շնորհն է ի գործ դրվում: Երբ հասկանում ենք այս սկզբունքը, մեր տեսանկյունը ամբողջովին փոխվում է: Եվ այս սկզբունքի գործադրման մեծագույն օրինակը տվել է մեր Տեր Հիսուսը:

Գեթսեմանի պարտեզ և Գողգոթա գնալուց անմիջապես առաջ Հիսուսն ասաց Իր աշակերտներին.

«Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33):

Հիսուսը հաղթանակի մասին խոսեց աղոթելուց և թվացյալ պարտություն կրելուց անմիջապես առաջ: Այս խոսքերը, հավանաբար, շփոթեցրեցին Նրա մահը տեսած աշակերտներին: Ինչպե՞ս կարող էր ձախողումից և մահից, անարգված խաչից հաղթանակ ծնվել:

Սակայն Հիսուսը գիտեր Հոր սիրտը և այդ գիտությամբ էր, որ հոժարեց Խաչը. «Իրեն խոնարհեցրեց և հնազանդ եղավ մինչև ի մահ՝ և այն էլ խաչի մահ։ Նրա համար էլ Աստված շատ բարձրացրեց նրան և նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է» (Փիլիպպեցիս 2.8-9):

Հիսուսը գիտեր, որ մեծարմանը նախորդում է նվաստացումը: Նրա կյանքի էությունը խոնարհությունն էր: Թեև որպես Աստված Նրա գոյությունը հավիտենական է (անցյալ, ներկա և ապագա), բայց Իր մարդանալով Նա ընտրեց խոնարհությունը:

Սեմի Թիփիթ