«Աստված արդար դատավոր է». 10 աստվածաշնչյան խոսք աստվածային դատաստանի մասին

«Աստված արդար դատավոր է». աստվածաշնչյան խոստումները Աստվածային դատաստանի մասինԱստծո հովանավորությունը իմ կյանքի պատմությունն է: Այս հոդվածի ձևն ինձ թույլ չի տալիս կիսվել այն դժվարությունների մանրամասներով, որոնք ես վերապրել եմ. իմ ամուսնուց սկսած, ով թողել էր ինձ միայնակ դստերս հետ, մինչև կեղծ մեղադրանքը հանցագործության մեջ, որը ես չէի կատարել, և մինչև այն պահը, երբ ինձնից խաբեությամբ 100 հազար դոլար կորզեցին:

Այնուամենայնիվ, Աստված է մեր պաշտպանն ու հովանավորը: Մեր խնդիրը հավատքն ու սրտի ուղղությունը պահելն է:

Մի փորձիր ինքդ քեզ պաշտպանել: Հայրը Քո պաշտպանն է: Սերը իրենը չի որոնում: Ես գիտեմ, թե որքան ծանր է լռելը կամ անգործության մատնվելը, երբ մարդիկ չարաշահում են իրենց իրավունքները: Բայց խոնարհ հոգին հրաժարվում է այն բանից, ինչին հաճախ արժանի է: Օրինակ վերցրու Հիսուսից, Ով մի կողմ դրեց ամենը, ինչ պատկանում էր Իրեն, հանուն քեզ: Հայրն արդարացրեց Նրան և օրհնեց անգամ ավելի, քան Նա զոհել էր: Հայրը պաշտպան կլինի նաև քեզ, բայց դու պետք է դադարես խանգարել Նրան: Փնտրիր խոնարհության ճանապարհը և կգտնես այն, ինչն իսկապես ուզում ես:

Եթե այն, ինչի միջով անցել եք, ցավ է պատճառում ձեզ, ամուր բռնեք հույսը: Եվ թող Աստծո պաշտպանության ու հովանավորության մասին այս 10 աստվածաշնչյան խոսքերը զորացնեն ձեզ ձեր դժվարություններում.

  1. «Տերը դատաստան է անում ազգերի վրա. դատիր ինձ, Տեր, իմ արդարության պես և իմ անմեղության պես, որ ինձանում կա» (Սաղմոս 8):
  2. «Դատաստան արա ինձ, ով Աստված և իմ իրավունքը հաստատիր անսուրբ ազգի դեմ. նենգավոր և անիրավ մարդիցը փրկիր ինձ» (Սաղմոս 1):
  3. «Ով Աստված, քո անունովն ազատիր ինձ. և քո զորությունովն իրավունք արա ինձ» (Սաղմոս 1):
  4. «Ինձ արդարացնողը մոտ է. ո՞վ է ինձ հետ վիճում. միասին կանգնենք. ո՞վ է իմ դատախազը. թող մոտենա ինձ» (Եսայի 8):
  5. «Որովհետև Եհովան կդատի իր ժողովրդին, և կգթա իր ծառաների վրա, որովհետև կտեսնի, որ նրանց ձեռքը տկար է, և չկա կապվածը և ազատը» (Բ Օրինաց 36):
  6. «Տերը դուրս բերեց մեր արդարությունը. եկեք ու Սիոնումը պատմենք  մեր Տեր Աստծո գործերը» (Երեմիա 10):
  7. «Տիրոջը հանձնիր քո ճանապարհը և նրան հուսա. և նա կկատարի: Եվ քո արդարությունը դուրս կհանի լույսի պես, և քո իրավունքը՝ կես օրվա պես» (Սաղմոս 6):
  8. «Աստված արդար դատավոր է և Աստված ամեն օր բարկանում է ամբարշտի վրա» (Սաղմոս 11):
  9. «Որովհետև դու արիր իմ դատաստանը և իրավունքը. Դու աթոռի վրա նստեցիր, ով արդար դատավոր» (Սաղմոս4):
  10. «Թող ցնծան և ուրախ լինեն նրանք, որ հավանում են իմ արդարությանը, ևմիշտ ասեն՝ Տերը փառավորվի, որ կամենում է իր ծառայի խաղաղությունը» (Սաղմոս 27):