Երբ ասում եմ, որ քրիստոնյա եմ…

Երբ ասում եմ, որ քրիստոնյա եմ...«Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես դրանով չեմ պարծենում այնպես, որ կարծես դա իմ անձնական հաջողությունն ու իմ անձնական արժանիքն է։ Ավելի ճիշտը՝ ես խոստովանում եմ, որ հաճախ պարտություններ եմ կրում և ցեխոտվում եմ ու քրտնում, և շա՜տ, շա՜տ կարիքն ունեմ Քրիստոսի։

Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես բնավ չեմ հասկանում, թե ես ավելի սուրբ ու արդար եմ, քան մյուսները։ Ես ստացել և ընդունել եմ Աստծո շնորհը, որպեսզի ամենօրյա պայքարով ազատվեմ մեղքի ու չարի իշխանությունից։

Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես չեմ ձևացնում, թե իբր ես շատ ուժեղ եմ, գրեթե գերմարդ։ Ես խոստովանում եմ, որ ես շատ տկար ու թույլ եմ, և կարիքն ունեմ Աստծո ուժի՝ իմ հոգևոր կյանքն ապրելու և զարգացնելու համար։

Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես չեմ կարծում, թե դա իմ արժանիքն է, իմ ձեռքբերումը։ Աստված ինձ պարգևել է հավատքը, և հանձնարարել է կիսվել Իր սիրով անխտիր բոլորի հետ, որոնց հանդիպելու կլինեմ կյանքիս ընթացքում։

Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես չեմ պնդում, թե իմ կյանքը կատարյալ կերպով մաքուր է։ Ես ընդամենը շշնջում եմ. «Ողորմի՜ր, ների՜ր ինձ, Աստվա՜ծ»։

Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, ես չեմ կարծում, թե արդեն տեղ եմ հասել։ Ես գիտակցում եմ, որ դա ընդամենը սկիզբն է դժվարին ճանապարհի, բայց կարևորն այն է, որ դա ճիշտ ճանապարհն է, որ անսխալ կերպով առաջնորդում է դեպի հավիտենական նպատակակետը։

Ես չգիտեմ, թե ի՛նչ է նշանակում ձեր համար՝ լինել քրիստոնյա։ Երբ ես ասում եմ, որ ես քրիստոնյա եմ, հասկանում եմ միայն մի բան. որ ես սիրահարված եմ Քրիստոսին և Սուրբ Հոգու զորությամբ հետևում եմ Իրեն դեպի Երկնավոր Հայրը »։

Անհայտ հեղինակ

Աղբյուրը՝ mashtoz.org