«Ձգտեք հասնել այն լավագույնին, որն Աստված պատրաստել է ձեզ համար». Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, դուք գիտե՞ք, թե մարդիկ ինչու են հաճախ հանդուրժում անհաջողությունները, ընկնում դեպրեսիայի մեջ, հիասթափություն ապրում…

Աստված ստեղծել է նրանց՝ մեծ մարդիկ լինելու, իսկ նրանք քարշ են տալիս իրենց թշվառ գոյությունը, այդ պատճառով էլ երջանիկ չեն. տառապում և զգում են, որ իրենց կյանքն աննպատակ է:

Նրանք հեռացան Աստծո սկզբնական մտքից, այդ պատճառով էլ հիասթափությունն ու տխրությունը տիրեցին իրենց սրտերում: Ինչ-որ ներքին ձայն հուշում է նրանց. նրանք եկել են այս աշխարհ՝ հասնելու հաջողությունների, որպես անձ կայանալու…

Ընկերնե՛ր, ես ուզում եմ քաջալերել ձեզ. մի՛ բավարարվեք քչով, այլ ձգտեք հասնել այն լավագույնին, որն Աստված պատրաստել է ձեզ համար: Ձգտեք կատարել այն հրաշալի ծրագիրը, որն Աստված նախատեսել է հենց միայն ձեզ համար: Որքանով որ ձեր միտքը թարմացվի Աստծո Խոսքով, և դուք ավելի լավ տարբերեք ձեր հոգու ձայնը, այդքան Սուրբ Հոգին կենդանություն կտա ձեր սրտի անկյունում թաքնված գաղտնի երազանքներին:

Մտածեք այսօր այս մասին…