«Օրհնյալ եք դուք Տերիցը». Աստվածաշնչյան համարներ

«Դու քաղաքի մեջ օրհնյալ և դաշտի մեջ օրհնյալ կլինես» (Բ Օրինաց 28.3):

«Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը, և քո երկրի պտուղը, և քո անասունների պտուղը, կովերիդ ծնունդը և ոչխարներիդ հոտերը» (Բ Օրինաց 28.4):

«Օրհնյալ կլինի քո կողովը և քո տաշտը» (Բ Օրինաց 28.5):

«Դու օրհնյալ կլինես մտնելիս և օրհնյալ կլինես դուրս գալիս» (Բ Օրինաց  28.6):

«Քեզ ճանաչողը օրհնյալ լինի» (Հռութ 2.19):

«Օրհնյալ եք դուք Տերիցը, որ երկինքն ու երկիրը ստեղծեց» (Սաղմոս 115.15):

«Օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունովը. օրհնում ենք ձեզ Տիրոջ տանիցը» (Սաղմոս 118.26):

«Թող քո աղբյուրը օրհնյալ լինի, և ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ» (Առակաց 5.18):

«Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, և Տերն է նրա հույսը» (Երեմիա 17.7):

«Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը» (Մաթևոս 23.39):

«Նրանք պիտի դատարկ տեղը չվաստակեն, և չծնեն թշվառության համար, որովհետև նրանք Տիրոջ օրհնյալների սերունդը կլինեն, և նրանց զավակունքն էլ նրանց հետ» (Եսայի 65.23):

«Եվ պիտի ճանաչվեն ազգերի մեջ նրանց սերունդը, և նրանց զավակունքը ժողովուրդների մեջ. բոլոր նրանց տեսնողները պիտի գիտենան, թե նրանք Տիրոջ օրհնած սերունդն են» (Եսայի 61.9):

«Եվ երբ որ մարդի Որդին իր փառքովը կգա և ամեն սուրբ հրեշտակները նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառաց աթոռի վրա: Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին. եկեք, ով իմ Հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը» (Մաթևոս 25.31,34):