Ի՞նչ լույսի ներքո ես նայում ինքդ քեզ

Ի՞նչ լույսի ներքո ես նայում ինքդ քեզՈրքանո՞վ մարդը կարող է լինել անձնազոհ, որ հոգ չտանի միայն իր մասին, չմտածի միմիայն իր սեփական անձի և իր գործերն առաջ տանելու մասին:

Ինչո՞ւ սեփական անձի վրա կենտրոնացված լինելը հենց այն է, ինչից Հիսուսը եկել է ազատելու մեզ:

Մեր գործերը հաճախ չեն հաստատում այն իրողությունը, որ մենք Աստծո զավակ ենք: Մենք ինչ-որ բան ապացուցում ենք, անհանգստանում և մշտապես մասնակցում դոկտրինալ վեճերի: Եվ դա էլ մեզ բերում է հոգնածության, որից ցանկանում ենք ազատվել:

Երբ դուք գտնվում եք Աստծո հետ շփման մեջ, Նրա ներկայության մեջ թողնում եք այն, ինչ ձեզ պետք չէ, և ձեռք եք բերում այն, ինչի կարիքն իսկապես ունեք: Դուք թողնում եք հոգնեցուցիչ, ֆիզիկապես և զգացմունքային սպառիչ այդ մտքերը, որոնք գալիս են մեր մշտական իրավիճակից, և ստանում եք հոգու ճշմարիտ հանգստություն, որը գալիս է Նրա շնորհից և սիրո մեջ Նրա ճանաչողությունից:

Որոշ քրիստոնյաներ մշտապես աղոթում են և երկրպագում Աստծուն, կարդում Աստվածաշունչ, մշտապես եկեղեցի են հաճախում և Աստծուն ցույց են տալիս, թե որքան են սիրում Նրան, բայց նրանք չունեն հանգիստ և հոգևոր ազատություն: Ո՞րն է խնդիրը:

Աստծո սիրո մասին հայտնությունը դեռևս չի գրավել նրանց: Նրանք իրենք իրենց նայում են սեփական տկարությունների և բացթողումների լույսի ներքո, ոչ թե Քրիստոսի սիրո աչքերով: Աստծուն նրանք որոնում են մի դիրքից, որը ցանկանում է վաստակել Նրա սերը՝ չգիտակցելով, որ մինչ այդ իրենք արդեն իսկ սիրված են Նրա կողմից:

Ահա մեծագույն աղոթքներից մեկը, որով կարող ենք աղոթել իրար համար և ինքներս մեզ համար.

«Որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։ Որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերումը. և դուք սիրով արմատ գցած և հաստատված լինեք։ Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թե ի՞նչ է լայնությունը և երկարությունը և բարձրությունը և խորությունը: Որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է. որ Աստծո ամեն լիությունովը լցվեք» (Եփեսացիս 3.16-19):

«Աստծո լիությունը» կայանում է Նրա սիրո ճանաչողության մեջ, որը գտնվում է մեր ամեն տեսակ հնարավորությունների ու գիտելիքների սահմաններից դուրս: Լցված լինել Աստծո հայտնություններով՝ նշանակում է լցված լինել Նրա լիությամբ: Չկա ավելի մեծ բան: Որպես հավատացյալ քրիստոնյաներ՝ մենք պետք է հրաժարվենք սահմանել մեր ինքնությունը՝ կախված մարդկանց կարծիքներից կամ ինչ-որ բանից՝ լինի հաջողություն, թե անհաջողություն, ընդունելություն մարդկանց կողմից կամ հակառակը, ինչ անում ենք կամ չենք անում, մեր աշխատանքը, կարիերան, եկեղեցին, ծառայությունը և այլն: Մտեք ձեր ճշմարիտ ինքնություն մեջ՝ Նրա սիրով:

Սիրտը, որ գիտի՝ ինքը սիրված է Աստծո կողմից, դադարում է փնտրել սեր, խաղաղություն ու բավարարություն այլ վայրերում: Նրա վայելքը Աստծո մեջ է: Նա գտել է ապաստան և հանգստություն Նրա մեջ: Երբ դուք հայտնություն ստանաք Աստծո խորը սիրո մասին, այն կլցնի ձեր հոգին երանությամբ ու բավարարությամբ: Հենց այդ ժամանակ դուք իսկապես կապրեք ազատության և լիության մեջ:

Բերտ Ֆարիաս