Աստված սպասում է, որ դուք սերմեր ցանեք

Ի՞նչ է անում հողագործը դաշտում: Նա չի բողոքում: Նա անգամ չի աղոթում այդ դաշտի համար: Նա պարզապես դաշտ է դուրս գալիս և սկսում սերմեր ցանել, որովհետև ոչինչ չի կատարվի, մինչև նա սերմ չցանի: Նա կարող է իր ուզածի չափով աղոթել, բայց այդ դաշտը պտուղ չի բերի, մինչև նրանում սերմ չհայտնվի: Նա կարիք ունի նախ սերմ ցանելու:

Գուցե դուք գիտեք, թե ինչ եք սպասում Աստծուց: Սպասում եք Աստծուց օրհնություն աշխատանքի տեսքով: Սպասում եք ձեր ամուսնությանը: Սպասում եք Աստծուց հաջողություն: Իսկ Աստված ասում է. «Դու կարծում ես, թե ի՞նձ ես սպասում: Այդ ես եմ քեզ սպասում: Ես սպասում եմ, թե երբ դու սերմ կցանես»:

Ամեն բան այս կյանքում սկսվում է «սերմից». հարաբերությունները, ամուսնությունը, բիզնեսը, եկեղեցին: Եվ ոչինչ չի կատարվում, քանի դեռ սերմը հողի մեջ չի ընկել:

Ինչո՞ւ է Աստված խնդրում դա մեզնից: Որովհետև սերմելը հավատքի քայլ է: Դուք վերցնում եք այն, ինչ ունեք և ուղղակի տալիս եք: Սա հավատքի քայլ է և տանում է Աստծո փառքին:

Հիսուսն այս սկզբունքը կոչում է ցանքի և հունձքի սկզբունք, երբ բացատրում է, թե ինչու եկավ երկիր՝ մահանալու խաչի վրա:

Հովհաննես 12.24-ում Հիսուսն ասում է. «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի և մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի»:

Ահա ցանքի և հունձքի սկզբունքը. այնտեղ, որտեղ կա կարիք, սերմ ցանեք: Ինչի կարիք էլ ունենաք՝ ավելի շատ ժամանակի, ավելի շատ ուժերի, գումարների, աջակցության, հարաբերությունների, իմաստության. պարզապես սերմ ցանեք: Եթե ձեզ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, այն նվիրեք ձեր երեխաներին: Եթե ավելի շատ գումարների կարիք ունեք, ինչ-որ մեկին օրհնեք գումարով՝ մեկին, ով կարիքի մեջ է: Եթե ձեզ ավելի շատ իմաստություն է անհրաժեշտ, կիսվեք հիմա իմաստությամբ, որն ունեք: Նվիրեք ինքներդ ձեզ: Ցանեք ձեր կյանքի մեջ:

Տրամաբանական չէ՝ տալ այն ամենը, ինչի կարիքն ինքդ ունես, բայց հենց նման մոտեցումն է Աստված ցանկանում օրհնել, և այն կբերի պտուղներ ձեր կյանքում: Եթե դուք ունեք կարիք, ապա դադարեք մշտապես խոսել այդ կարիքի մասին կամ երազել դրա համար, պարզապես սերմեք:

Ռիկ Ուորեն