Կա միայն մեկ դիրք, որ կխանգարի Աստծո ծրագրի կատարմանը ձեր կյանքում. Դեյվիդ Ուիլքերսոն

Կա միայն մեկ դիրք, որը կարող է դառնալ պատճառ, որ Տերը կհեռանա ձեզնից ու կվերցնի Իր որոշումը:

Կա միայն մեկ դիրք, որը զորություն ունի խանգարելու ձեր կյանքի համար Աստծո ունեցած ծրագրի կատարմանը. և դա հպարտության մեղքն է:

Մենք դա տեսնում ենք Սավուղի կյանքում: Գիրքը մեզ ասում է, որ այն օրից, ինչ նրա հետ հանդիպեց Սամուելը, Սավուղի վրա էր Աստծո Հոգին: Աստված կանչել էր Սավուղին և օգտագործում էր նրան:

Բայց շուտով Սավուղի մեջ դրսևորվում է մի բան. համառ հպարտություն: Սավուղը ոչ մի կերպ չէր ընդունում իր մեղքը: Իր գործողություններն արդարացնելու համար նա մեղադրում էր ուրիշ մարդկանց: Նրան ավելի շատ անհանգստացնում էր մարդկանց կարծիքն իր մասին, քան այն, թե ինչ էր իր մասին մտածում Աստված:

Սիրելինե՛ր, ահա թե որն էր տարբերությունը Դավթի ու Սավուղի՝ հպարտությունը: Միայն մտածեք. Դավիթը նույնպես ծանր մեղք գործեց, ինչպես որ Սավուղը: Ավելին, Սավուղը երբեք կործանման չտարավ ուրիշ կնոջ ամուսնու:

Բայց Դավիթը շուտով զղջաց իր մեղքի համար: Երբ Նաթանը նրա ուշադրությունը դարձրեց իր գործած անարժան քայլի վրա, Դավիթը ինքնարդարացմամբ չզբաղվեց: Նա հենց նույն պահին հասկացավ ու ասաց. «Աստվա՛ծ, մի վերցրու ինձնից Քո Սուրբ Հոգին: Ես ուզում եմ պետքական լինել Քեզ: Ես չեմ ցանկանում ապրել ինքս ինձ համար: Ես գիտեմ, որ մեղանչել եմ Քո առջև: Բայց խնդրում եմ, ներիր ինձ, մաքրիր իմ սիրտը»:

Իսկ երբ Սավուղն էր բռնվել մեղքի մեջ, նա, միևնույնն է, կախվել էր Սամուելի զգեստից ու գոռում էր. «Մի խլիր ինձնից իմ թագավորությունը: Խնդրում եմ՝ ինձ հետ եղիր: Պատվիր ինձ ժողովրդի առաջ, որպեսզի ես չգտնվեմ անհարգալից վիճակում»:

Սավուղն իր ողջ ջանքերն ուղղեց իր պատիվը ժողովրդի առաջ պահելուն: Նրան ամենից շատ անհանգստացնում էր այն, թե ինչ կմտածեին իր մասին մարդիկ, այլ ոչ թե այն, որ վշտացրել էր Սուրբ Հոգուն:

Սիրելինե՛ր, միայն համառ հպարտությունը, ամբարտավանությունն է խանգարում մարդկանց: Բայց փշրված սիրտն ու խոնարհ հոգին հաճելի են Տիրոջը:

Նշանակություն չունի՝ ինչի միջով եք ստիպված եղել անցնել, կամ որքան ցած եք դուք ընկել Աստծո առջև, եթե դուք Պետրոսի նման հոգու լացով վազեք դեպի Նա ձեր անկումից հետո, Նա անպայման կլինի ձեզ հետ: Նա միշտ լինում է նրանց հետ, ովքեր ունեն կոտրված սիրտ ու խոնարհ հոգի:

Ուրեմն դադարեք նայել ձեր թուլություններին ու անկումներին և ձեր հայացքն ուղղեք դեպի Նրա հավատարմությունը:

Նա չի կարող ուրանալ Ինքն Իրեն: Նա մինչև վերջին նոտան հավատարիմ է Իր Խոսքին և Նա կանցկացնի ձեզ ձեր բոլոր պայքարների ու պատերազմների միջով:

«Եվ եթե չհավատանք (հավատարիմ չմնանք), նա հավատարիմ կմնա. իր անձը չի կարող ուրանալ» (Բ Տիմոթեոս 2.13):