Հռչակումներ ամեն օրվա համար

Գալով Աստծուն և ճշմարտապես փնտրելով Նրա երեսը և Նրա կամքը մեր կյանքի համար՝ մենք ստանում ենք Նրա միտքը, Նրա էությունը և Նրա Հոգով կատարում Նրա գործերը:

Մենք արարված ենք Նրա նպատակների համար: Մենք կարող ենք կատարել այն, ինչի մեջ Նա կանչել է մեզ, շնորհիվ այն բանի, թե ինչպիսին է Նա մեզ արարել Քրիստոսի մեջ:

Իհարկե, պետք է հիշենք, որ մենք Նրա տաճարն ենք, ու Նրա կամքն է, որ մենք ամեն օր ապրենք սրբության մեջ՝ հեռու մեղքից ու այն ամենից, ինչ Նրան անհաճելի է:

Հռչակումներ ամեն օրվա համար

Նա փրկագնել է ինձ. «Որով ունենք փրկությունը նրա արյունովը՝ մեղքերի թողությունը իր շնորհքի մեծության չափովը» (Եփեսացիս 1.7):

Ես ներված եմ. «Որով ունենք փրկությունը նրա արյունովը՝ մեղքերի թողությունը իր շնորհքի մեծության չափովը» (Եփեսացիս 1.7):

Ես արդար եմ. «Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ. որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում» (Բ Կորնթացիս 5.21):

Ես խաղաղություն ունեմ Աստծո հետ. «Որովհետև Աստված էր Քրիստոսումը, որ աշխարհքը հաշտեցրեց իր հետ, և նրանց հանցանքները չհամարեց նրանց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց» (Բ Կորնթացիս 5.19):

Ես բժշկված եմ. «Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53.5):

Ես հաղթող եմ. «Բայց այս ամեն բաներումն առավել ևս հաղթում ենք նրա միջոցովը՝ որ մեզ սիրեց» (Հռոմեացիս 8.37):

Ես ազատ եմ Հիսուս Քրիստոսի մեջ. «Արդ այն ազատությունովը, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացեք» (Գաղատացիս 5.1):

Ես հաղորդակից եմ Նրա էությանը. «Նրանցով ամենամեծ և պատվական խոստմունքներ են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինեք աստվածային բնությանը՝ աշխարհքի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով» (Բ Պետրոս 1.4):

Ես Աստծո զավակն եմ. «Բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ նրա անունին հավատում են» (Հովհաննես 1.12):

Ես օծված եմ. «Եվ դուք օծություն ունեք այն սուրբիցը և ամեն բան գիտեք» (Ա Հովհաննես 2.20):

Ես օրհնված եմ. «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնությունով երկնավոր բաներումը Քրիստոսով» (Եփեսացիս 1.3):

Ես սիրված եմ Աստծո կողմից. «Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ…» (Եփեսացիս 2.4):

Ամեն բան կարող եմ անել. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 3.20):

Ես նստած եմ Քրիստոսի հետ երկնքում. «Նրա հետ մեզ հարուցանեց և նրա հետ երկնավորներումը նստեցրեց՝ Քրիստոս Հիսուսումը» (Եփեսացիս 2.6):

Աղբյուր՝ imbf.org