Քրիստոնեական բարոյականություն. Սամվել Նավոյան

Գիտական բառարաններում միշտ բացատրվում է, թե բարոյականությունը ենթադրում է վարքի որոշակի բովանդակություն, բարքեր: Իսկ բարքերը ամեն օր վերարտադրվում են մասսայական սովորույթի ուժով: Մարդկանց ներկայացվող բարոյական պահանջներն էլ իրականացվում են պարտքի զգացման միջոցով:

Սակայն քրիստոնեական բարոյականությունը հենվում է ներքին աղբյուրի վրա և դրսևորվում է որպես ապրելակերպ:

Քրիստոներությունն ընդունում է բարոյական արժեքների՝ մարդու մեջ ներդրված լինելը:

Քրիստոնեական բարոյական կոդեքսը մարդուն նախ բերում է իր մեղանչականության գիտակցմանը, իսկ հետո նրան ուղղորդում դեպի այդ բարոյական օրենքը միակ Կատարողին՝ Քրիստոսին: Քրիստոսին այդ արտացոլումն էլ իր ներգործությունն է թողնում մեր շրջապատի վրա:

Քրիստոնեության ազդեցությունը գալիս է այն բանից, որ նա բարձրացնում է մարդու վարքագծի՝ բարոյական իդեալին համապատասխանության հարցը:

Եվ Քրիստոսն Ինքը դարձավ այդ առումով մեր կենդանի օրինակը:

Եվ, ինչ խոսք, բարոյական արժեքների կրումը և կյանքում դրանց դրսևորումը նաև մեր պատասխանատվությունն է:

Իսկ դրա լավագույն արտահայտությունը ծառայող սերն է, ինչի կարիքն այսօր մեր հասարակությունն ամենաշատն ունի: