Կարտոֆիլե պարկը

Աշակերտը հարցնումէ ուսուցչին. -Դուք այնքան իմատուն եք, միշտ բարձր տրամադրություն ունեք, երբեք չեք բարկանում: Խնդրում եմ, որ ինձ էլ սովորեցնեք այդպիսինը լինել: Ուսուցիչը համաձայնվում է օգնել նրան և խնդրում, որ մթերքների պարկից իր մոտ բերի մեկ կարտոֆիլ: Երբ աշակերտը կատարում է նրա խնդրանքը, լսում է հետևյալ հրահանգը. -Եթե դու ինչ որ մեկի վրա բարկանաս և չկարողանաս ներել նրան, կվերցնես մեկ կարտոֆիլ և մի կողմում կգրես քո անունը, իսկ մյուս կողմում՝ այն մեկինն, ով քեզ բարկացրել է: Այնուհետև այն կդնես պարկի մեջ: - Այսքա՞նը,-— հարցնում է աշակերտը : -Ո՛չ, — պատասխանում է ուսուցիչը,- դու պետք է միշտ այդ պարկը պտտես քեզ հետ: Որոշ ժամանակ անց, երբ աշակերտի պարկը ծանրանում է, կարտոֆիլները սկսում են փտել, և այն գրեթե անհնարին է դառնում տեղաշարժել մի տեղից մյուսը նա նորից դիմում է ուսուցչին: -Այլևս անհնար է ամենուր քարշ տալ այս ծանր, փտած կարտոֆիլներով պարկը: Խնդրում եմ, որ ցույց տաք ինձ ելքը: Այս լսելով ուսուցիչը պատասխանում է. -Նույն բանը տեղի է ունենում նաև քո սրտում: Երբ դու բարկանում ես ինչ որ մեկի վրա կամ նեղանում, ներսումդ մի ծանր քար է հայտնվում: Իհարկե դու այն միանգամից չես նկատում, բայց երբ քարերը շատանում են, հասկանում ես, որ այլևս չես կարողանում հանգիստ ապրել: Ես քեզ կարտոֆիլի օրինակով ցույց տվեցի այն, ինչ որ կատարվում է ներսումդ: Այսուհետև ամեն անգամ բարկանալուց առաջ մտածիր, թե արդյոք այդ քարը քեզ պետք է:Աշակերտը հարցնում է  ուսուցչին.

-Դուք այնքան իմատուն եք, միշտ բարձր տրամադրություն ունեք, երբեք չեք բարկանում: Խնդրում եմ, որ ինձ էլ սովորեցնեք այդպիսին լինել:

Ուսուցիչը համաձայնում է օգնել նրան և խնդրում, որ մթերքների պարկից իր մոտ բերի մեկ կարտոֆիլ: Երբ աշակերտը կատարում է նրա խնդրանքը, լսում է հետևյալ հրահանգը.

-Եթե դու ինչ-որ մեկի վրա բարկանաս և չկարողանաս ներել նրան, կվերցնես մեկ կարտոֆիլ և մի կողմում կգրես քո անունը, իսկ մյուս կողմում՝ այն մեկինն, ով քեզ բարկացրել է: Այնուհետև այն կդնես պարկի մեջ:

– Այսքա՞նը,- հարցնում է աշակերտը:

-Ո՛չ, – պատասխանում է ուսուցիչը,- դու պետք է միշտ այդ պարկը պտտես քեզ հետ:

Որոշ ժամանակ անց, երբ պարկը ծանրանում է, կարտոֆիլները սկսում են փտել և այն գրեթե անհնար է դառնում տեղաշարժել, աշակերտը նորից դիմում է ուսուցչին:

-Այլևս անհնար է ամենուր քարշ տալ այս ծանր, փտած կարտոֆիլներով պարկը: Խնդրո՛ւմ եմ, որ ցույց տաք ինձ ելքը:
Այս լսելով՝ ուսուցիչը պատասխանում է.

-Նույն բանը տեղի է ունենում նաև քո սրտում, երբ բարկանում ես ինչ-որ մեկի վրա կամ նեղանում, ներսումդ մի ծանր քար է հայտնվում: Իհարկե, դու այն միանգամից չես նկատում, բայց երբ քարերը շատանում են, հասկանում ես, որ այլևս չես կարողանում հանգիստ ապրել:

Ես քեզ կարտոֆիլի օրինակով ցույց տվեցի այն, ինչ կատարվում է ներսումդ: Այսուհետև ամեն անգամ բարկանալուց առաջ մտածիր՝ արդյոք այդ բեռը քեզ պե՞տք է: