Ինչու դուք չպետք է խղճաք Հեզաբելին

Ինչու դուք չպետք է խղճաք ՀեզաբելինՀեզաբելի ոգին. այսօր կան մարդիկ, ովքեր ապրում, գործում ու հնազանդվում են այդ ոգուն:

Մարդկանց մեծամասնությունը, ովքեր Հեզաբելի ոգով են գործում, ունեն երկար տխուր պատմություն այն մասին, թե որքան խիստ են իրենց նեղացրել, թե մարդիկ չեն հասկանում իրենց, թե իրենց անհիմն մեղադրել են, թե ինչպես են իրենք ամբողջ ժամանակ հիվանդ, թե որքան դաժան է եկեղեցին վերաբերվում իրենց… և այլ բազում հեքիաթներ, որոնք ամեն անգամ հիշեցնում են, երբ դուք լսում եք իրենց:

Նրանք ցանկանում են հարաբերություններ ստեղծել ձեզ հետ, որպեսզի դուք զվարճացնեք իրենց, իսկ իրենք՝ ձեզ:

Այս ամենը տխուր է, շատ տխուր: Բայց հոգևոր կարեկցանքի առաջարկությունը՝ միայն համբերության դրսևորում է Հեզաբելի հանդեպ: Իսկ Հեզաբելին համբերելը վտանգավոր է: Մի պահ մտորեք Քրիստոսի խոսքերի շուրջ Հայտնություն 2.22-23-ում. «Ահա ես նրան անկողնու մեջ կգցեմ, և նրա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղությունների մեջ. եթե չապաշխարեն իրանց գործերիցը։ Եվ նրանց որդիքը մահով կսպանեմ. և բոլոր եկեղեցիները կճանաչեն, որ ես եմ երիկամունքները և սրտերը քննողը. և կտամ ձեզ ամեն մեկիդ իր գործերի համեմատ»:

Եթե դուք խղճում եք Հեզաբելին, ապա նա կառչելու է ձեր հոգու նուրբ լարերից, բայց և հմտորեն վերահսկելու է ձեզ: Մանիպուլյացիայի այս վարպետը կգրավի ձեզ իր կախարդության ցանցով՝ օգտագործելով ձեր իսկ սրտացավությունը՝ որպես խայծ:

Հեզաբելի ոգու ազդեցության տակ գտնվող մարդիկ զոհի դեր են խաղում: Նրանք ցանկանում են, որ դուք իրենց խղճաք: Պատճառը, որով այդ գայթակղիչ ոգին ձեր ուշադրությունն է ցանկանում գրավել,  ռազմավարական է. խղճահարությունը դուռ է բացում այդ դևի համար: Հոգևոր կարեկցանքը արգելափակում է զանազանելու կարողությունը, բայց դա արդարացում չէ այն բանի համար, որ դուք համբերեք Հեզաբելին: Փաստորեն, եթե դուք տեղի եք տալիս Հեզաբելի ոգուն, ուրեմն Հիսուսը մի բան ունի ձեր դեմ:

Հայտնություն 2.20-21. «Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունեմ. որ Հեզաբել կնկանը թույլ ես տալիս որ իրեն մարգարեուհի է ասում, և իմ ծառաներին սովորեցնում և մոլորեցնում է, որ պոռնկություն անեն և կուռքի մատաղ ուտեն։ Եվ նրան ժամանակ տվի, որ ապաշխարի իր պոռնկությունիցը, և նա չապաշխարեց։ Ահա ես նրան անկողնի մեջ կգցեմ, և նրա հետ շնացողներին էլ՝ մեծ մեծ նեղությունների մեջ. եթե չապաշխարեն իրանց գործերիցը»:

Հրաժարվեք կարեկցանք դրսևորել Հեզաբելի հանդեպ

Հիսուսը ունի պատրաստված ճանապարհ Հեզաբելի ստրկության մեջ գտնվող մարդկանց համար՝ ապաշխարություն, բայց ձեր կարեկցանքը նման մարդկանց հանդեպ ոչ մի ապաշխարության էլ չի բերի: Հեզաբելը գիտի դա և սովորեցնում է մարդուն, ով իր ազդեցության տակ է գտնվում՝ զոհի դեր խաղալ, որպեսզի դուք խղճահարություն զգաք նրա հանդեպ և համբերեք նրա անբարո վարքը:

Քրիստոսի կարեկցանքը տանում է հրաշքների

Մենք չպետք է տանենք Հեզաբելի գործելակերպը: Մենք չենք կարող համաձայնության մեջ մտնել ինչ-որ մեկի ինքնախղճահարության հետ: Ինքնախղճահարությունը գրավում է չարին: Շատերս ենք անցնում վիրավորանքների և ողբերգությունների միջով: Մենք երկու ընտրություն ունենք. մեր կոտրված հոգին հնազանդեցնել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա կարողանա Իր բժշկարար սպեղանին թափել մեզ վրա, կամ խստացնենք մեր սրտերը, ընտրենք չներումը և հրավիրենք չարին՝ ամրություններ կառուցելու մեր մտքերում:

Հեզաբելի ոգով գործողները վերջինն են ընտրել, անգամ եթե նրանք չեն հասկանում, թե ինչ են ընտրել: Նրանք իրենց ուսերին կրում են չլուծված վիրավորանքներ և վերքեր, որոնք դուռ են բացում Հեզաբելի համար, որպեսզի ծառայեն նրան՝ իրենց պաշտպանների միջոցով, այն դեպքում, երբ Հիսուսն այդ ամբողջ ժամանակ ձեռքերը պարզած կանգնած է՝ բժշկելու համար:

Սա ողբերգական իրականություն է, բայց այդպես չպետք է լինի: Մարդիկ Հեզաբելի ոգու ազդեցության տակ կարող են որոշում կայացնել անելու մի բան, ինչը, ըստ իրենց, ազատություն կտա, բայց այդ ընտրությունը զուտ իրենցն է: Մեզ անհարժեշտ է ունենալ Քրիստոսի սրտացավությունը մարդկանց հանդեպ, ովքեր Հեզաբելի ոգու ազդեցության տակ են, ինչը նշանակում է՝ հրաժարվել խաղ անել դևերի հետ և հաստատ դեմ կանգնել այդ ոգու մանիպուլյացիայի և վերահսկման ռազմավարությանը՝ խոսելով ճշմարտությունը սիրով և հրաժարվելով խղճալ Հեզաբելին:

Մենք մեկ վայրկյան անգամ չպետք է համաձայնության մեջ լինենք այդ ոգու հետ: Մեզ անհրաժեշտ է ցույց տալ այդ ազդեցության տակ գտնվող մարդուն ճշմարտությունը, որը նրան ազատ կարձակի (Հովհաննես 8.31): Հիսուսն է ճշմարտությունը (Հովհաննես 14.6): Նրա խոսքը լույս է բերում:

Վերջիվերջո, դուք կարող եք աշխատել նման մարդու հետ, մինչև ինքն իր բերանով չխոստովանի, որ ցավը ստիպել էր իրեն վստահություն ընծայել այլ ոգու, ոչ թե Սուրբ Հոգուն՝ իրեն պաշտպանելու համար: Եթե այդ մարդը չապաշխարի, դուք պետք է հետ նահանջեք և աղոթեք: Թող Աստծո Հոգին առաջնորդի ձեզ, բայց հիշեք հետևյալը. Հիսուսը երբեք չի առաջնորդում մեզ Հեզաբելի հանդեպ հանդուրժողականություն դրսևորելուն:

Ջենիֆեր Լեկլեր