Այսօր` հուլիսի 31-ին…

Այսօր` հուլիսի 31-ին…1773թ-ի այս օրը անգլիացի հոգևորական և բազմաթիվ օրհներգերի հեղինակ Ջոն Նյուտոնը մի նամակում գրել է. «Պարտականությունները կատարելը մեր կողմն է, իսկ հոգալը` Նրա»:

1776թ-ի հուլիսի 31-ին մահացել է Ֆրանցիս Սալվադորը: Նա առաջին հրեան էր` Հարավային Կարոլինայից, ով զոհվեց հանուն Ամերիկայի անկախության: Նա մահացել է բրիտանացիների հետ փոխհրաձգության ժամանակ:

1874թ-ի այս օրը Պատրիկ Ֆրանցիս Հիլին ստանձնեց Ամերիկայի ամենահին կաթոլիկ «Ջորջթաուն» համալսարանի նախագահի պաշտոնը: Հիլին առաջին աֆրոամերիկացին էր, ով ստանձնել է սպիտակների համալսարանի նախագահի պաշտոնը:

1889թ-ի հուլիսի 31-ին մահացել է շոտլանդացի քարոզիչ 81-ամյա Հորացիոս Բոնարը: Նրա կյանքի և ծառայության միակ նպատակն էր փառավորել Քրիստոսին, ինչն ընդգծված էր նաև նրա քարոզներում:

1970թ-ի այս օրը առաջին անգամ հրատարակվել է «New American Standard Version of the Bible» (NASB) թարգմանության Աստվածաշունչը: «NASB» թարգմանության Նոր Կտակարանը հրատարակվել է ավելի վաղ` 1963թ-ին:

Աղբյուր` halife.com և christianity.com