Մենք չե՛նք եղել Աստծո փորձարկումը. Մայլզ Մոնրո

Մենք չե՛նք եղել Աստծո փորձարկումը. Մայլզ ՄոնրոԴուք սկսում եք տան կառուցումը այն պահին, երբ սկսում եք հի՞մքը գցել:

Ո՛չ, դուք սկսում եք, երբ ձեր ներսում ծնունդ է առնում կառուցման գաղափարը:

Դա նշանակում է, որ անտեսանելի աշխարհում արդեն կա ավարտված տունը: Մարդիկ անցնում են կառուցման հրապարակի կողքով, բայց տունը չեն տեսնում:

Այնուամենայնիվ, ձեզ՝ հասկացողի ու իմացողի համար, թե շուտով ինչ կհայտնվի այդ շինհրապարակում, տունն արդեն իսկ ավարտված է: Հիմքը գցելը ձեր նպատակի իրականացման սկիզբն է:

Դրա համար, եթե տան հիմքը գցելուց հետո մեկը հարցնի, թե ինչ եք դուք անում, դուք արդեն կունենաք հստակ պատասխան: Դուք ցույց կտաք տան նախագիծը ու կասեք, որ հենց այդ եք կառուցում:

Նույն կերպ էլ Աստված ոչ թե իմաստուն ենթադրություններ է անում, այլ ունի հստակ ծրագրեր ինչպես ողջ մարդկության, այնպես էլ յուրաքանչյուր մարդու համար առանձնապես: Աստված արդեն որոշել է Իր նպատակները: Նա տեսնում է Իր առջև ողջ պատկերը: Այն պատկերաված է իր «գծագրական տախտակի» վրա:

Դա Իր տեսիլքն է մեզ համար: Նա կարիք չունի ինչ-որ բան ավելացնելու: Ծննդոց 1-ին գլխում մենք կարդում ենք այն մասին, որ Նա սկսեց մարդկության «հիմքը գցել»՝ ասելով. «Մեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք» (Ծննդոց 1.26):

Ծննդոցն անհայտ ավարտով գերբնական փորձի սկիզբը չէր: Ծննդոցը մանրակրկտորեն մտածված ու հստակ արարչագործության սկիզբն էր:

Մեզ անհրաժեշտ է հասկանալ, որ երբ Աստված արարեց տղամարդուն ու կնոջը, Նա արդեն նախատեսել էր, թե մենք ով պետք է լինենք ու ինչ պետք է անենք: Մենք Աստծո փարձակումը չենք: Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք, բոլորը միասին ներկայացնում են Աստծո կանխամտածված նախագիծը՝ հստակ սահմանված նպատակով: