Հանճարեղ «խելագարը»

Հանճարեղ խելագարը 19-րդ դարի 90-ականների վերջին Դետրոյթի էլեկտրական ընկերությունում աշխատում էր մի արհեստավոր՝ շաբաթական 11 դոլար աշխատավարձով:

Այս մարդը քրտնաջան աշխատում էր 10 ժամ, իսկ երբ վերադառնում էր տուն, մինչև կեսգիշեր աշխատում էր իր այգում՝ փորձելով ստեղծել շարժիչի նոր տեսակ:

Հայրը գտնում էր, որ նա զուր ժամանակ է վատնում, իսկ հարևանները նրան խելագար էին համարում. ոչ ոք չէր հավատում, որ նրա կատարած աշխատանքից որևէ բան դուրս կգա: Այդպես էին կարծում բոլորը՝ բացի արհեստավորի կնոջից:

Կինը գիշերուզօր աչք չէր փակում, անընդհատ ամուսնու կողքին էր՝ կերասինե լամպը նրա գլխավերևում պահելով, որպեսզի վերջինս կարողանա գործ անել:

Նրա ձեռքերը կապտում էին, ատամները ցրտից շշում, որի պատճառով հաճախ էր հիվանդանում, սակայն… Նա հավատում էր, որ իր ամուսնու կատարած աշխատանքը զուր չէ:

Եվ տարիներ անց՝ մի օր վերջապես այգուց աղմուկ լսվեց: Շուտով հարևանները տեսան, թե ինչպես է ճանապարհով, առանց ձի, մի «սայլ» ընթանում, որի մեջ նստած էին «խելագարն» ու կինը:

Այդ «խելագարը» Հենրի Ֆորդն էր:

Երբ հարցազրույցներից մեկի ժամանակ մի լրագրող Հենրի Ֆորդին հարցնում է, թե նա ով կցանկանար լիներ, եթե ևս մեկ կյանք ապրելու հնարավորություն ունենար, հանճարը պատասխանում է. «Ինձ համար միևնույն է, թե ով կլինեմ… Միայն թե կինս լինի կողքիս»:

Նշենք, որ Հենրի Ֆորդը (1863-1947) ամերիկացի արդյունաբերող էր, գյուտարար, ԱՄՆ-ի ավտոմոբիլային արդյունաբերության հիմնադիրներից մեկը, «Ford Motors Company»-ի հիմնադիրը:

1893թ-ին նա ստեղծել է առաջին մեքենան. երկու գիշերվա անդադար աշխատանքի արդյունքը հեծանվի չորս անիվի վրա հավաքված մեքենան էր, որը կոչվեց «կվադրացիկլ»:

Հ.Գ. Հենրի Ֆորդը ծնվել է 1863 թ-ի այս օրը՝ հուլիսի 30-ին: