Ապաշխարության արցունքներ

Ապաշխարության արցունքներՄի մարդ, որի անհավատ լինելը գիտեին բոլորը, մի օր ներկա է գտնվում ավետարանչական ժողովի:

Այդ երեկո պատգամախոսը խոսում էր մեղքի գերության և դրանից ազատվելու մասին: Նա բարկացած հարցնում է իր ծանոթին. «Նա որտեղի՞ց  ինձ գիտի: Ինչպե՞ս ես համարձակվել հրապարակավ իմ մասին խոսել»:

Եվ որոշում է վրեժխնդիր լինել, ուստի մասնակցում է նաև հաջորդ ժողովին:

Մտածում է մի մեծ քար նետել քարոզչի ուղղությամբ: Եվ երբ քարերը գրպանում պատրաստ՝ մտնում է սրահ, քարոզիչը խոսում է Աստծո սիրո մասին:

Մարդը թևաթափ նստում է ու լսում պատգամը: «Ով որ ինձ մոտ գա, դուրս չեմ անի». այս խոսքերը շարունակ հնչում են նրա ականջներում:

Րոպեներ անց արցունքները սկսում են հոսել նրա այտերից… Նա այդ սրահից դուրս է գալիս նոր մարդ դարձած` վերստին ծնված: