Ես Կոմսոմոլի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարն էի… վկայություն

Ես Կոմսոմոլի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարն էի… վկայություն

9 տարի է, որ ես Աստծո հետ եմ, իսկ գտել եմ Նրան անսպասելիորեն:

Ես ծանր հիվանդ էի. երկու կաթված էի ստացել, նաև էպիլեպսիայով էի տառապում: Ամենադժվար պահին իմ կյանքի ես պատահական հանդիպեցի մի երիտասարդ աղջկա՝ շատ խոնարհ ու պարզ: Նա «չփաթաթեց իմ պարանոցին» իր Աստծուն և ձեռքիցս քարշ չտվեց եկեղեցի, ուղղակի ասաց ինձ, որ Աստված կարող է փոխել իմ կյանքը:

Մինչ այդ ես 30 տարի պարտիայի անդամ էի եղել, պարտիական-կոմսոմոլական աշխատակից: Եղել էի Կոմսոմոլի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը, ապա քաղաքային կուսակցական կոմիտեի հրապարակախոսության և քարոզչության ղեկավար, գործադիր կոմիտեի հրահանգիչ: Եկեղեցիների դեմ էի գործում: Այն ժամանակ մենք ապրում էինք Դոնբասում: Ես չէի հավատում Աստծուն և անկեղծորեն աթեիստ էի:

Հենց որ Հիսուսին դարձա, միանգամից հրաշք տեղի ունեցավ. Աստված բուժեց ինձ: Նա ողորմեց ինձ՝ մեծագույն մեղավորիս, ով տասնյակ տարիներ ամեն բան գործել էր Իր դեմ:

Մենք կոմսոմոլներով փակում էինք եկեղեցիներ, ոստիկանների հետ միասին վազում էինք այս թփից այն թուփը՝ մկրտականներին գտնելու, հերթապահում էինք նրանց հավաքատեղիների մոտ, բռնում ու հանձնում պատկան մարմիններին: Ես ունեի հավատացյալների «սև ցուցակ» և անում էի ամեն բան Աստծուն դեմ:

Երբ ես դարձի եկա դեպի Նա, այնպես էի ամաչում: Ապաշխարում էի աղիողորմ արցունքներով, որովհետև իրոք գիտակցում էի , թե որքան չարություն եմ արել հավատացյալների հանդեպ: Բայց Աստված այնքան ողորմած է մեր հանդեպ և այնպես է մեզ սիրում, որ մեկ վայրկյանում ինձ ներեց ամեն բան. «Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո հանցանքները իմ պատճառով և քո մեղքերը չեմ հիշում» (Եսայի 43.25): Եվ Նա ոչ միայն ներեց ինձ, այլև նվիրեց բժշկություն և երջանիկ կյանք:

Ապաշխարելուցս հետո նոպաները գնալով ավելի հազվադեպ էին լինում, իսկ կես տարի անց բոլորովին վերացան:

Մինչ այդ բժիշկներն ասում էին, որ ինձ մնացել է ապրելու 3 օր: Իսկ երբ բժշկությունը տեղի ունեցավ, մի բուժքույր ասաց, որ ես երկրային մարդ չեմ, և մահից հետո ինձ նմաններին տիեզերքն է վերցնում: Ես ասացի, որ տիեզերք ինձ չեն վերցնի, իսկ ա՛յ Հիսուսի հետ երկնքում հաստատ կլինեմ:

Նախկինում առանց կողմնակի օգնության ես մի պատից մյուս պատը, մի ծառից մյուս ծառը ինքնուրույն չէի կարողանում հասնել: Երկու կաթված ստանալը շատ լուրջ բան է: Բժիշկներն ինձ վրա ձեռք էին թափ տալիս: Բայց Աստված իմ կյանքում ամեն բան փոխեց, իսկ ամենակարևորը՝ Նա վերափոխեց ինձ. գործունյա կնոջից վերածելով սիրառատ ու հոգատար կնոջ: Նա բժշկեց իմ ընտանիքը: Իմ ամուսնուն, ով ոստիկանության աշխատակից էր, բուժեց լյարդի ցիռոզից: Մայրս նույնպես ընդունեց Հիսուս Քրիստոսին՝ որպես իր կյանքի Տեր ու Փրկիչ:

Այժմ ես ծառայում եմ Աստծուն՝ ինչով կարող եմ: Եկեղեցում հաշվապահ եմ, նաև հովվական փոքրիկ ծառայության մեջ եմ: Շատ երջանիկ եմ: Միակ բանը, ինչի համար ափսոսում եմ, այն է, որ այդքան երկար տարիներ ապրել եմ առանց Հիսուսի:

Լիլյա Կ.