Խորհուրդ որդիներին. Աստվածաշնչյան համարներ

«Անմիտ տղան տրտմություն է իր հոր համար» (Առակաց 19.13):

«Գավազանը և հանդիմանությունը իմաստություն կտա, բայց բաց ընկած տղան անարգանք կբերի իր մոր համար» (Առակաց 29.15):

«Եվ կաթնակեր տղան իժի ծակի վրա կխաղա, և կաթից կտրվածը ձեռքը քարբի բույնի վրա կդնի» (Եսայի 11.8):

«Իմաստուն որդին կուրախացնի իր հորը, և հիմար որդին իր մոր տրտմությունն է» (Առակաց 10.1):

«Իմաստուն որդին կլսի իր հոր խրատը, բայց ծաղր անողը չի լսի կշտամբելը» (Առակաց 13.1):

«Իմաստուն որդին կուրախացնի իր հորը, բայց հիմար մարդը կանարգի իր մորը» (Առակաց 15.20):

«Հիմար որդին տրտմություն է իր հոր համար և դառնություն իր ծնողի համար» (Առակաց 17.25):

«Լսիր, որդյակս, քո հոր խրատը, և մի մերժիր քո մոր հրահանգը» (Առակաց 1.8):

«Ի՞նչ ասեմ, որդիս. ի՞նչ, ով հարազատ որդիս. ի՞նչ, ով իմ ուխտերի որդին. քո զորությունը մի տար կնիկներին, ոչ էլ քո ճանապարհները այն կանանցը, որ փչացնում են թագավորներին։ Ով Լեմուել, թագավորների բանը չէ՝ թագավորների բանը չէ գինի խմելը, և ոչ էլ իշխաններինը՝ թե ո՞ւր է օղին։ Եթե ոչ՝ կխմի և կմոռանա օրենքը, և կծռի ամեն տառապյալի դատը» (Առակաց 31.2-5):

«Այն անձը, որ մեղանչում է, նա պիտի մեռնի. որդին պիտի չկրի հոր անօրենությունը. և հայրը պիտի չկրի որդու անօրենությունը. արդարի արդարությունը իր վրա պիտի լինի, և ամբարշտի ամբարշտությունը իր վրա պիտի լինի» (Եզեկիել 18.20):

«Արդ նմանող եղեք Աստծուն՝ ինչպես սիրելի որդիներ» (Եփեսացիս 5.1):

«Վասնզի մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տերումը. լույսի որդիների պես գնացեք» (Եփեսացիս 5.8):

«Եվ մոռացա՞ք այն մխիթարությունը, որ ձեզ հետ ինչպես որդիների հետ խոսում է. իմ որդյակ, մի անարգիր Տիրոջ խրատը. և ոչ էլ վհատվիր՝ նրանից հանդիմանված ժամանակդ» (Եբրայեցիս 12.5):

«Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով. որ այն է արժանը» (Եփեսացիս 6.1):

«Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին ամեն բանի մեջ. վասնզի այդ հաճո է Տիրոջը» (Կողոսացիս 3.20):

«Բայց եթե մեկ որբևայրի որդիք և թոռներ ունենա, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սեր ցույց տալ և փոխարեն հատուցանել ծնողներին. որովհետև սա բարի է և Աստծո առաջին ընդունելի» (Ա Տիմոթեոս 5.4):