Հարստության վրա հույս մի՛ դրեք. Աստվածաշնչյան համարներ

Հարստության վրա հույս մի՛ դրեք. Աստվածաշնչյան համարներ«Վասնզի ի՞նչ է կեղծավորի հույսը, (թեև հարուստ էլ լինի), երբ որ Աստված հանի նրա հոգին» (Հոբ 26.8):

«Կան որ իրենց հարուստ են ձևացնում և ոչինչ չունեն. իրենց աղքատ ձևացնողներ էլ՝ որ շատ ստացվածք ունեն» (Առակաց 13.7):

«Հարուստն աղքատներին կտիրի, և փոխ առնողը ծառա կլինի փոխ տվողին» (Առակաց 22.7):

«Լավ է իր ուղղության մեջ գնացող աղքատը, քան թե ծուռ ճանապարհների տեր մարդը՝ թեև հարուստ լինի» (Առակաց 28.6):

«Հարուստ մարդը իմաստուն է երևում իր աչքին, բայց գիտուն աղքատը նրան կքննի» (Առակաց 28.11):

«Ավելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թե մի հարուստ Աստծո արքայությունը մտնի» (Մաթևոս 19.24):

«Որովհետև գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացավ նա՝ որ հարուստ էր, որ դուք նրա աղքատությունովը հարստանաք» (Բ Կորնթացիս 8.9):

«Լսեցեք, սիրելի եղբայրքս, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհքի աղքատներին, որ հարուստ են հավատքով, և ժառանգներ այն արքայությանը, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին» (Հակոբոս 2.5):

«Աղաչանքներով է խոսում աղքատը, բայց հարուստը կոշտ է պատասխանում» (Առակաց 18.23):

«Հարուստը և աղքատը հանդիպում են իրար. նրանց ամենքի անողը Տերն է» (Առակաց 22.2):

«Այսպես է ասում Տերը. իմաստունը իր իմաստությունովը չպարծենա, և զորավորը իր զորությունովը չպարծենա, հարուստը իր հարստությունովը չպարծենա» (Երեմիա 9.23):

«Հիսուսն էլ ասաց իր աշակերտներին. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ հարուստը դժվար կմտնի երկնքի արքայությունը» (Մաթևոս 19.23):

«Աղքատն իր ընկերին էլ է ատելի, բայց հարուստին սիրողները շատ են» (Առակաց 14.20):

«Քո մտքումն անգամ մի անիծիր թագավորին, և քո անկողնարանումը մի անիծիր հարուստին, որովհետև երկնքի թռչունը ձայն կտանի. և թևավորը խոսքը կպատմի» (Ժողովող 10.20):

«Ներկա աշխարհիս հարուստներին պատվիրիր, որ չգոռոզանան, և ոչ էլ ունայն մեծության վրա հույս դնեն, այլ կենդանի Աստծո վրա, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար» (Ա Տիմոթեոս 6.17):

«Մի հուսաք հարստահարության, և զուր հույս մի դրեք հափշտակության վրա. եթե հարստությունը շատանա՝ սիրտ մի դրեք նրա վրա» (Սաղմոս 62.10):

«Մի աշխատիր հարստանալու. քո այդ հասկացողությունիցը դադարիր» (Առակաց 23.4):

«Հավատարիմ մարդու օրհնությունները շատ են, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնա» (Առակաց 28.20):

«Բայց նա, որ սերմ ցանողին սերմ է պարգևում, և հաց՝ կերակուրի համար, նա կպարգևի և կշատացնի ձեր սերմունքը, և կաճեցնի ձեր արդարության պտուղը։ Ամեն բանի մեջ հարստացած ամեն լիությոնով՝ որ մեզանով գոհություն է բերում Աստծուն» (Բ Կորնթացիս 9.10-11):

«Տերն է աղքատացնողը և հարստացնողը, ցածրացնողը և բարձրացնողը» (Ա Թագավորաց 2.7):

«Այլ հիշիր քո Եհովա Աստծուն, որովհետև նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը» (Բ Օրինաց 8.18):

«Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձքն է հարստություն, և պատիվ ու կյանք» (Առակաց 22.4):

«Օգուտ չունի հարստությունը բարկության օրը, բայց արդարությունը կազատի մահից» (Առակաց 11.4):

«Անունն ավելի ընտիր է շատ հարստությունից. արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ» (Առակաց 22.1):