Այսօր` հուլիսի 20-ին…

 Այսօր` հուլիսի 20-ին…1648թ.այս օրը Շոտլանդիայում՝ Էդինբուրգում, Եկեղեցիների գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է Վեսթմիսթերյան ամենամեծ կատեխիզիսը (դավանաբանական փաստաթուղթ): Ե՛վ Վեսթմիսթերյան, և′ համառոտ կատեխիզիսները մինչ օրս գործածվում են Երիցական, Մկրտական և Կոնգրեգացիոնալ եկեղեցիների կողմից:

1877թ. այս օրը ծնվել է Ջեսի Օվերհոլձերը, ով 1937թ. հիմնել է Չիկագոյի մանուկների ավետարանչական ընկերակցությունը (ՄԱԸ): Այսօր աշխարհի շուրջ 60 երկրում գործում է ՄԱԸ-ի գործակալություններ:

1962թ. այս օրը Հովհաննես Պողոս XXIII պապը հրավեր է ուղարկում քրիստոնեական բոլոր եկեղեցիներին ու համայնքներին` խնդրելով ներկայացուցիչ ուղարկել Հռոմում կայանալիք Վատիկանի II էկումենիկ խորհրդին մասնակցելու համար:

 Աղբյուր` halife.com