Հիմարին բնութագրող 7 հատկանիշ՝ ըստ Առակաց գրքի

Հիմարին բնութագրում են իր գործերը: Հասկանալու համար, թե ինչում է հիմարության էությունը, և ինչպես չդառնալ հիմար, օգտակար է ուշադրություն դարձնել Առակաց Գրքին: Այստեղ Սողոմոնը նկարագրում է հիմարի վարքի 7 առանձնահատկություն:

  1. «Մինչև ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտություն սիրեք, և մինչև ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. և հիմարները՝ ատեն գիտությունը» (Առակաց22):

Հիմարները չեն սովորում. նրանք չեն անհանգստանում այն մասին, որ կարդան ինչ-որ բան, սովորեն կամ լսեն նրանց, ով ավելին գիտի: Նրանք մտածում են, թե արդեն ամեն բան գիտեն: Ինչ-որ նոր բանը նրանց շփոթեցնում է, չէ՞ որ այդ նորն ու անհայտը այնքան շատ է: Փոխարենը սովորելուն ժամանակը տրամադրելը, նրանք մերժում են այդ ամենը և ղեկավարվում «ներքին մղումներով»:

  1. «Որովհետև անմիտների խոտորումը նրանց պիտի սպանի, և հիմարների անհոգությունը պիտի կորցնի նրանց» (Առակաց32):

Անմիտները մտածում են, թե ամեն բան կկարգավորվի: Ինքնաբավությունը ենթադրում է, թե վաղը չի լինի՝ ինչպես այսօր, և անհրաժետություն չկա պատրաստվելու անախորժությունների կամ դժվար ժամանակների: Երբեմն հիմարները ենթադրում են, թե Աստված ոչ մի վատ բան թույլ չի տա, որ կատարվի: Բայց մենք պետք է պատրաստվենք այն բանին, թե ինչ է մեզ առջևում սպասվում, քանի դեռ ուշ չէ:

  1. «Ատելություն ծածկողը ստախոս է, և բամբասանք հնարողը անմիտ է» (Առակաց18):

Հիմարները նենգամիտ են: Քրիստոնյաները պետք է ուղիղ և շիտակ խոսեն, բայց հիմարները վրդովվում են այն մարդկանցից, ովքեր ավելի իմաստուն կամ տաղանդավոր են, քան իրենք, և անում են ամեն հնարավոր բան, որպեսզի նրանք չհաջողվեն կամ ուրախանում են նրանց անհաջողություններով: Սա կարող է կատարվել եկեղեցում ևս, որտեղ հիմար մարդիկ խախտում են Ավետարանի աշխատանքը, որովհետև նախանձում են նրանց, ովքեր կանչված են քարոզելու և ուսուցանելու այն:

  1. «Հիմարի ճանապարհն ուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է» (Առակաց15):

Հիմարները ոչ ոքի չեն լսում: Մենք բոլորս գիտենք նման մարդկանց: Նրանք զմայլվում են սեփական ձայնը լսելով և չեն հավատում, որ ինչ-որ մեկը ունի գոնե կիսով չափ հետաքրքիր մի գաղափար: Բայց, ինչպես փաստում է անգլիական ասացվածքը, մենք ունենք երկու ականջ և մեկ բերան՝ լսելն ավելի կարևոր է, քան խոսելը:

  1. «Հիմարները ծաղրում են հանցանքը, բայց ուղիղների մեջ հաճություն կա» (Առակաց9):

Մեղավորները չեն զղջում: Իմաստուն և բարեպաշտ մարդու տարբերակիչ հատկանիշներից մեկն այն է, որ նա պատրաստ է ճանաչել իր մեղավորությունը: Հիմարը կանի ամեն հնարավորը, բայց չի խոստովանի, որ մեղք է գործել կամ սխալ է թույլ տվել: Խոնարհաբար ընդունելով մեր բացթողումները՝ մենք դառնում ենք Քրիստոսի աշակերտները:

  1. «Լավ էմարդուն մի ձագերը կորցրած արջ պատահի, և ոչ թե հիմարն իր հիմարության ժամանակ» (Առակաց12):

Հիմարները վտանգավոր են: Արջը, որից խլել են իր ձագերին, չափազանց վտանգավոր է: Ամենաիմաստուն բանը, որ կարելի է անել, դա նրանից փախչելն է որքան հնարավոր է՝ հեռու: Այդ ասացվածքը մատնանշում է հիմարության հետևանքներից մեկը՝ մարդիկ տառապում են եսակենտրոն, չար, անիրազեկ դատողություններից:

  1. «Ցանկալի գանձ և յուղ կգտնվի իմաստունի բնակարանումը, բայց հիմարը կուլ կտա նրան» (Առակաց20):

Հիմարները չեն հետաձգում հաճույքների իրենց վայելքը: 1960-70-ական թթ-ին անցկացվում էր Ստենֆորդյան հայտնի զեֆիրի փորձարկումը: Երեխաներին առաջարկում էին ոչ մեծ պարգևատրում հենց հիմա, կամ էլ էապես տարբերվող մեծ պարգևատրում այն դեպքում, եթե նրանք մի փոքր սպասեին: Նրանք, ովքեր չեն կարողանում համբերել, կյանքի ընթացքում ունենում են չնչին ձեռքբերումներ, համեմատած նրանց, ովքեր որոշում են սպասել: Զսպվածության և հեռատեսության բացակայությունը հիմարության հատկանիշն է. այսպես է գրված Առակաց Գրքում:

Աստվածաշունչը խոսում է հիմարների մասին ոչ ծիծաղելու համար: Այլ, որպեսզի ցույց տա մեզ՝ ինչպես խուսափել հիմարությունից մեր սեփական կյանքում: Իմաստության տանող առաջին քայլը իմացությունն է՝ ինչպես խուսափել հիմար պահվածքից:

Աղբյուրը՝ ieshua.org-ը