Այս տարվա սկզբից Նիգերիայում սպանվել է 6 հազար քրիստոնյա

Նիգերիայի կրոնական առաջնորդները հայտնում են, որ քրիստոնյաները երկրում վերապրում են «իսկական ցեղասպանություն», քանի որ ծայրահեղական տրամադրություններով ֆուլանի ժողովուրդը 6 հազար մարդ է սպանել՝ այս տարվա հունվարից սկսած, հիմնականում՝ կանանց ու երեխաների:

«Այն, ինչ կատարվում է Պլատո նահանգում և Նիգերիայի այլ առանձին նահանգներում, անկասկած ցեղասպանություն է և պետք է անհապաղ դադարեցվի»,- ասվում է Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիայի և Պլատո նահանգում եկեղեցական հարանվանությունների առաջնորդների համատեղ մամլո հաղորդագրությունում. տեղեկացնում է gcshelp.org-ը:

Եկեղեցու առաջնորդները նշում են, որ «ավելի քան 6000 մարդու, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, տանջել են և սպանել ֆուլանի զինված հովիվների գիշերային հարձակումների ժամանակ», ինչը նրանց դրդել է դիմելու Նիգերիայի կառավարությանը՝ «կանգնեցնելու այդ անիմաստ արյունահեղությունը երկրում և դուրս գալու լիակատար անարխիայի վիճակից, որի դեպքում մարդիկ ստիպված են իրենք իրենց պաշտպանել»:

Մամլո հաղորդագրությունում նաև կա կոչ՝ ուղղված միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին՝ միջամտելու և խանգարելու ֆուլանի ժողովրդի վրա հարձակումները: Նրանում կա զգուշացումներ, որ այդ հարձակումները կարող են տարածվել այլ երկրների վրա նույնպես:

Առաջնորդները խոսում են այս տարի կատարված մի քանի զանգվածային հարձակումների մասին, այդ թվում՝ հունիսի վերջին 200 մարդու սպանության, ովքեր հիմնականում քրիստոնյաներ էին: Այս դեպքը կատարվել է ֆուլանի հովիվների զինված հարձակման արդյունքում՝ տեղացի ագարատերերի վրա:

Չնայած մի քանի ԶԼՄ-ներ փորձել են կատարված վայրագությունները ներկայացնել՝ որպես տեղական հակամարտություն համայնքային խմբերի միջև, եկեղեցու առաջնորդները դիտորդների խմբերի հետ հայտնում են «Բաց դռներ ԱՄՆ» և «Միջազգային քրիստոնեական կոնցեռն» կազմակերպություններին, որ հարձակվողների թիրախը հենց քրիստոնյաներն են եղել:

Հռոմեա-կաթոլիկ եպիսկոպոս Ուիլյամ Ավենյան հայտնել է բարեգործական կազմակերպությանը, որ աշխարհը չպետք է սպասի լիակատար ցեղասպանության, նախքան միջամտելու որոշումն ընդունելը: