Այսօր` հուլիսի 18-ին…

Այսօր` հուլիսի 18-ին…1504թ.  այս օրը ծնվել է շվեյցարացի բարեփոխիչ Հենրիխ Բուլինգերը:

1753թ. այս օրը ծնվել է ամերիկացի կոնգրեգացիոնալ հոգևորական Լեմուել Հայնսը, ով 1785 թ.՝  32 տարեկան հասակում, ձեռնադրվում է  Տորինգտոնի եկեղեցում և դառնում աֆրո-ամերիկյան առաջին հովիվը:

1876թ-ի հուլիսի 18-ին ամերիկացի փիլիսոփա և էսսեիստ Ռալֆ Ուոլդո Էմերսոնը գրել է. «Մեծությունները նրանք են, ովքեր հասկանում են, որ հոգևորն ավելի զորեղ է, քան նյութականը և այդ սկզբունքով են ղեկավարում աշխարհը»:

1944թ-ի հուլիսի 18-ին գերմանացի աստվածաբան Դիտրիխ Բոնհեֆերը բանտից գրել է. «Կրոնը մասնակի մի բան է, հավատքը՝ ամբողջական, որ իր մեջ մի ամբողջ կյանք է ներառում: Հիսուս մեզ նոր կյանքի է կանչել, ոչ թե նոր կրոնի»:

Աղբյուր` halife.com