Աստվածաշնչից դուրս փաստարկներ. Ջոշ Մաք-Դաուել

Աստվածաշնչից դուրս աղբյուրները նշանակալի օժանդակություն են ապահովում Նոր Կտակարանի փաստաթղթերում գրի առնված պատմության համար: Չնայած այս աղբյուրներն Ավետարանի մանրամասներ չեն ապահովում, սակայն դրանք միանշանակ ապահովում են հզոր հաստատող փաստարկներ Հիսուսի կերպարի վերաբերյալ, ինչպիսին որ Հիսուսը պատկերված է Ավետարաններում:

Հիսուսի պատմականության փորձագետ Գարի Հաբերմասը փաստել է, որ «Աստվածաշնչից դուրս գտնվող հին աղբյուրները միանշանակ ներկայացնում են զարմանալիորեն մեծաքանակ մանրամասներ և՛ Հիսուսի կյանքի, և՛ վաղ քրիստոնեության բնույթի վերաբերյալ»: Նա նշում է. «Բոլորը միասին նվազագույնը տասնյոթ ոչ քրիստոնեական գրառումներ արձանագրում են ավելի քան հիսուն մանրամասներ Հիսուսի կյանքի, ուսմունքի, մահվան, հարության, նաև ամենավաղ եկեղեցու վերաբերյալ»:

Մայամիի համալսարանի պատմության դասախոս Էդվին Յամոչին ցուցակագրում է, թե ինչ կարելի է իմանալ հենց միայն ոչ քրիստոնյա գրողներից.

  1. Հիսուսը հրեա ուսուցիչ էր:
  2. Շատ մարդիկ հավատում էին, որ Նա բժշկում է և դևեր է հանում:
  3. Նա մերժվել էր հրեա առաջնորդների կողմից:
  4. Նա խաչվել էր Պոնտացի Պիղատոսի ժամանակ, Տիբերիուսի օրոք:
  5. Չնայած այս խայտառակ մահվանը, Նրա հետևորդները, ովքեր հավատում էին, որ նա դեռևս կենդանի է, տարածվել էին Պաղեստինից այն կողմ, այնպես որ՝ նրանք մեծաթիվ էին Հռոմում Ք.հ. 64թ.:
  6. Տարբեր մարդիկ տարբեր քաղաքներից և գյուղերից՝ տղամարդիկ ու կանայք, ստրուկներ ու ազատներ, երկրպագում էին նրան՝ որպես Աստված, երկրորդ դարի սկզբներին:

Ըստ Ջոշ Մաք-Դաուելի «Հարության ապացույցները» գրքի