Աղոթք. Թող իմ ողջ կյանքը լինի Քո կյանքի արտացոլանքը

Սիրելի՛ Տեր, օգնիր ինձ՝ տարածել Քո բուրմունքը, ուր էլ որ ես գնամ: Լցրու իմ հոգին Քո Հոգով և կյանքով:

Մտիր և տիրիր իմ ողջ էությամբ այնպես, որ իմ ողջ կյանքը լինի Քո կյանքի արտացոլանքը: Փայլիր իմ միջոցով և բնակվիր ինձանում այնպես, որ ամեն հոգի, ում ես հանդիպեմ, կարող լինի զգալ Քո ներկայությունը իմ հոգում:

Թող նրանք նայեն, բայց տեսնեն արդեն ոչ թե ինձ, այլ Քեզ, Տե՛ր: Մնա ինձ հետ, այդժամ ես կսովորեմ փայլել այնպես, ինչպես Դու. փայլեմ այնպես, որ լույս դառնամ ուրիշների համար:

Լույսն այդ, Տե՛ր, լիովին քեզանից կլինի. դրանում իմ անձից ոչինչ չի լինի. այն կլինի Քո փայլը, որ իմ միջոցով կթափվի ուրիշների վրա: Օգնիր ինձ փառաբանել քեզ այնպես, ինչպես դու ամենից շատ ես սիրում:

Թո՛ւյլ տուր ինձ քարոզել Քո մասին առանց քարոզների, առանց խոսքերի, այլ միայն օրինակով, գերող զորությամբ, պատասխանով այն ամենի, ինչ անում եմ՝ Քո հանդեպ սիրո լիության վկայությամբ:

Ամեն

Ջոն Հենրի Նյումեն՝ կարդինալ, վիկտորիանական դարաշրջանի կրոնական կյանքի կենտրոնական անձ