Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանում կկառուցվի «խաղաղության մատուռ»

Մատուռը կկառուցվի կորեական ապառազմականացված գոտու միակ գյուղում, որտեղ Հյուսիսային և Հարավային Կորեաների զորքերը դեմ առ դեմ են կանգնած:

Կորեական Փհանմունչժոմ գյուղում, որը հայտնի է դարձել՝ որպես հաշտեցման և երկխոսության վայր, համատեղ անվտանգության թաղամասում հունիս ամսվա սկզբին տեղի է ունեցել նոր մատուռի կառուցման հիմքը գցելու արարողությունը, որում որպես առաջնորդ կծառայի եպիսկոպոս Ֆրանցիսկ Կսավհե Յու Սու Իլը. տեղեկացնում է The Christian Post-ը:

Ըստ որոշ աղբյուրների՝ կառույցը գործելու է՝ որպես «խաղաղության մատուռ»:

Շենքը կլինի մեկ հարկանի, և ինչպես սպասվում է՝ կարող է տեղավորել մոտավորապես 100 հոգու:

Շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել 2019թ-ի մարտին: Նոր շինությունը կփոխարինի հին մատուռին, որը կառուցվել էր 1958թ-ին, երկու կողմերի միջև խաղաղ երկխոսությունից երեք տարի անց, ինչն էլ հանգեցրել էր կրակահերթերի դադարեցման:

«Նոր մատուռի կառուցումը ապառազմականացված գոտում՝ պարգև է, որը ցույց է տալիս Աստծո շնորհը»,- ասում է եպիսկոպոս Կսավյեն:

Նա ասում է, որ մատուռը կծառայի՝ որպես վայր, որտեղ մարդիկ կարող են աղոթել «երկու Կորեաների միջև գոյություն ունեցող բաժանումների հաղթահարման» և խաղաղ վերամիավորման համար.

«Այն նույնպես կծառայի որպես հոգևոր բնօրրան այն զինվորների համար, ովքեր պահպանում են հաշտեցման գյուղը, և օրհնություն բոլորի համար, ովքեր լինում են այստեղ»:

«Սա կլինի Կորեական թերակղզում խաղաղության համար աղոթքի վայր»,- ասում է փոխգնդապետ Ֆարմերը: