Այսօր` հուլիսի 17-ին…

Այսօր` հուլիսի 17-ին…1505թ-ի այս օրը 21-ամյա Մարտին Լյութերը՝ ապագա բարեփոխիչը, ընդունվում է  Գերմանիայի Էրֆուրտ քաղաքի  ավգուստինյան վանական կարգ:

1674թ-ի հուլիսի 17-ին ծնվել է Իսահակ Ուոտսը՝անգլիական ժամանակակից օրհներգերի հեղինակը: Նրա հայտնի ստեղծագործություններից է «Խաչի վրա», «Աշխարհի ուրախությունը», «Սիոն գնացողները» և այլն:

1836թ-ի այս օրը 88 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի եպիսկոպոսական եկեղեցու պատրիարք Ուիլյամ Ուայթը:

1942թ-ի հուլիսի 17-ին Պոլ Ֆլեմինգը հիմնադրել է «Նոր սերնդի առաքելությունը», որն ամբողջ աշխարհում մոտ 1000 անդամ ունի:

Աղբյուր՝ halife.com