Երբ երկար ժամանակ չիրականացած հույսը տանջում է սիրտդ…

Մեզնից յուրաքանչյուրի կյանքում եղել են պահեր, երբ երկար ժամանակ չիրականացած հույսն այնպես է տանջել մեր սիրտը, որ նրանից հրաժարվելու շեմին ենք կանգնած եղել: Եվ շատերն այդ ժամանակ ընտրում են հիասթափությունը՝ արդարացնելով դա չիրականացված երազանքներով կամ չհասած հաջողությամբ ու չկատարված խոստումով:

«Եվ Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. զորացիր, քաջասիրտ եղիր և կատարիր. մի վախեցիր և մի զարհուրիր, որովհետև իմ Աստված՝ Եհովա Աստվածը քեզ հետ է. Նա քեզ չի թողնի և քեզ չի ձգի, մինչև Տիրոջ տան ծառայության բոլոր գործերը լրացնելը» (Ա Մնացորդաց 28.20):

Ընկերներ,

  1. Մեր սրտի դիրքն ու արձագանքը՝ մեր ընտրությունն է: Եվ դա ազդում է մեր զգացմունքների ու որոշումների վրա: Դրա համար ամրությունն ու քաջությունը գալիս են որոշումից, որը ներշնչված է ներքին տեսիլքով: Եթե մենք դա չունենք, ապա ցանկացած արտաքին տեսիլք, որ մարդկանցից է գալիս, կլինի ժամանակավոր ոգևորություն: Բայց տեսիլքը, որ Աստծուց է գալիս, ունի հատուկ ուժ՝ տալու մեզ հաստատակամություն ու համարձակություն՝ հաջողության հասնելու:
  2. Անցի՛ր գործի: Ամեն մեկին տրված է որևէ գործ, որը մենք պետք է անենք մինչև վերջ: Ինչպես ասաց Հիսուսը. «Այն գործը կատարեցի, որ տվիր ինձ, որ անեմ։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որ աշխարհքիցը տվիր ինձ» (Հովհաննես 4,6): Ճնշման ժամերին ուզում ես փախչել ու թաքնվել, հեռանալ գործիցդ՝ մտածելով, թե ճնշումը հենց դրա համար է: Բայց մենք պատասխան ենք տալիս մեր արած գործի համար. կատարեցի՞նք, թե՞ փախանք, շարունակեցի՞նք, թե՞ թողեցինք…
  3. Եվ կատարման համար պետք է լինենք ամուր ու համարձակ: Բայց դրա համար պետք է իմանաս, թե Ով է քո Աստվածը: Նրա ո՞ր բնույթն է քո գործի համար: Եվ Նրա ո՞ր անունն է բացվում քո գործի մեջ: Դա կամրացնի քեզ հավատքի մեջ, որ Նա քեզ հետ է, և Նա տվել է քեզ տեսիլք:
  4. Կատարել ամբողջ գործը: Ինչպիսի՞ արդյունքներ ես դու տեսել սկզբում: Հանուն ինչի՞ ես դու սկսել: Ինչպե՞ս պետք է փոխվի քո կյանքը և մարդկանց կյանքերը՝ կապված քո գործի հետ: Որպեսզի կատարես, պետք է վերադառնաս գործի վերջին՝ հասկանալու համար. հունձքի ինչպիսի՞ պտուղները (արդյունքները) կբերեն ուրախություն ու փառք Նրան:
  5. Ամեն բան արա՝ ինչպես Տիրոջ համար կանես: Երբ քո գործը մի գործիք է դառնում՝ Աստծո Արքայությանը հասնելու, ապա ամեն օր դու կառուցում ես Նրա տաճարը կենդանի քարերով: Երբ դու շարժվում ես Նրա կոչմամբ, ապա ամեն օրը քեզ կբերի այն մարդկանց մոտ, ովքեր կարիք ունեն քո մեջ Նրա դրած պարգևի, և կբերի քեզ նրա մոտ, ով քեզ պետք է՝ որպես Աստծո պարգև: Եվ սրանով մենք նույնպես կառուցում ենք Նրա տաճարը՝ սիրո փոխադարձաբար ամրացնող ու բարձրացնող կապով:

Քո գործը Նրա գործիքն է քո ձեռքերում Բարի Լուրի և Աստծո Արքայության տարածման համար: Եվ դա ամենալավ հիմքն է՝ լինել ամուր, համարձակ՝ չվախենալով ու չսարսափելով այս օրով:

Սվետլանա Սպիվակովա