«Սառայի ընտրությունը» (ֆիլմ)

«Սառայի ընտրությունը» (ֆիլմ)Սառա Քոլինսը երիտասարդ աղջիկ է, ով վեր է սլանում հաջողության սանդուղքով: Նա աշխատում է գովազդային գործակալությունում և բավական ձեռքբերումներ ունի՝ բարձր աշխատավարձ, շքեղ մեքենա, գեղեցիկ բանակարան, ուղևորություններ և այլն: Սակայն գալիս է մի պահ, երբ թվում է՝ ուր որ է ամեն բան գլխիվայր շուռ կգա. անսպասելի հղիություն…

Այժմ Սառան ընտրության հնարավորություն ունի: Նրա մտերիմներն ու գործընկերները պնդում են, որ նա լիովին իրավունք ունի առանց երկար մտածելու ընտրել հաջող կարիերայի ուղին, որն իրեն «ոսկե սարեր» է խոստանում:

Մյուսները խորհուրդ են տալիս մեկ այլ որշում կայացնել. վերջինը հիմնովին կփոխի ոչ միայն իր, այլ նաև իր սիրելիների կյանքը՝ մեկընդմիշտ…

Արդյոք հերոսուհու ներաշխարհում կգտնվե՞ն ազդեցիկ բարոյական հիմքեր՝ ընտրելու կյանքը…

Ռեժիսոր՝ Չադ Քափփեր
Դերերում՝ Ռեբեկա Սեյնթ Ջեյմս, Լոգան Ուայթ, Բրեդ Սթեյն և այլք: