Հավատքի բարի պատերազմում չհանձնվելու քո որոշումը

Չհանձնվելու որոշումը պատկանում է որոշումների այն տեսակին, որը կարիք ունենք կայացնելու ժամանակ առ ժամանակ: Եվ դա ամենադժվար որոշումներից մեկն է, որ երբևէ կայացնելու ենք: Շարունակել կռվել թշնամու հետ՝ իսկապես դժվար է դառնում որոշակի ժամանակներում և պահանջում է քո ողջ հավատքի գործադրումը, հատկապես կյանք-մահ իրավիճակներում:

Քրիստոնյաների դեպքում մենք գիտենք, որ եթե մահանանք՝ միանալու ենք Քրիստոսին հավիտենության մեջ, և դա մեր մեծագույն հույսն է: Բայց նախքան սա, ամեն քրիստոնյա պետք է հարց տա ինքն իրեն՝ արդյոք ինքը կատարե՞լ է Աստծո նախասահմանությունն իր համար այս երկրի վրա: Եվ արդյոք իր կյանքի առաջնորդող գործոնը Աստծո Խո՞սքն է:

«Հիրավի նա մեր ցավերը վեր առավ և մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատվահարված էինք համարում, Աստվածանից զարկված և նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53.4-5):

Նա՝ Հիսուսը, արել է ամեն բան, որ մենք մեր ժամանակին կարող լինենք անցնելու մեր կյանքի իրավիճակները:

Հովհաննես 10.10-ն ասում է, որ Հիսուսը եկավ՝ տալու մեզ կյանք և էլ ավելին: Աշխարհում ողբերգությունների, հիվանդությունների պատասխանատուն Աստված չէ, այլ սատանան. «Գողը չի գալիս, բայց միայն՝ որ գողանա և սպանի և կորցնի. Ես եկա, որ կյանք ունենան և էլ ավելի ունենան» (Հովհաննես 10.10):

Երբ թշնամին գայթակղում է քեզ՝ հանձնվելու հավատքի քո բարի պատերազմում, մի՛ լսիր նրան: Փոխարենը կանչիր Աստծո զորությունը, երբ քեզ տկար ես զգում և թույլ տուր Նրա զորությանը՝ տիրել քեզ: Հիշի՛ր՝ չհանձնվելը որոշում է:

Բեկի Դվորակ