Գնել առանց փողի

Մի հարուստ մարդ իր զավակին ունեցածը գնահատել սովորեցնելու համար նրան միառժամանակ ուղարկում է աղքատ մի ընտանիքի հետ ապրելու: Մեկ ամիս անց որդուն այցելելով՝ նա հարցնում է. «Հիմա գնահատո՞ւմ ես այն, ինչ մենք ունենք»: Տղան պատասխանում է. «Ընտանիքը, ուր այս մեկ ամիսը մնացի, շատ ավելի լավ վիճակում է, քան մերը: Նրանք իրենց ցանածից կերակուր են պատրաստում, միասին են ճաշում և մեծ ուրախությամբ են վայելում իրենց ճաշը: Եվ նրանք միշտ ժամանակ ունեն միմյանց հետ շփվելու»:

Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ դրամը չի կարող ամեն բան գնել: Փողը չի կարող պահպանել մեր հոգին թոշնելուց: Եսային ասում է. «Ով բոլոր ծարավներ, եկեք ջրերի մոտ. և դուք, որ փող չունեք, եկեք, ծախու առեք և կերեք» (Եսայի 55.1):

Եսայի մարգարեն ակնարկում է Աստծո շնորհի մասին: Այս պարգևն այնքան անգին է, որ որևէ գին չի կարող որոշվել և համապատասխանել դրան: Այդ գինը վճարել է Հիսուս Քրիստոսը՝ Իր Խաչի մահով:

Երբ ընդունենք Աստծո հանդեպ ունեցած մեր հոգու ծարավը, խնդրենք Նրա թողությունը մեր մեղքերի համար, ընդունենք Հիսուսի Խաչի վրա արած ավարտուն գործը, կգտնենք հոգևոր այնպիսի սնունդ, որը կգոհացնի մեր հոգիները հավիտենապես ապրելու համար:

Նա կոչ է անում. «Ինձ մոտ եկեք, լսեցեք և ձեր հոգին կապրի» (Եսայի 55.3):

«Զհաց մեր հանապազօր» գրքույկից