«Գետեր՝ ամայի տեղերումը». Աստվածաշնչյան համարներ

«Բլուրների գագաթների վրա գետեր պիտի բանամ, և հովիտների մեջ՝ աղբյուրներ. անապատը պիտի ջրի լիճ դարձնեմ, և չոր երկիրը՝ ջուր բխելու տեղեր» (Եսայի 41.18):

«Ահա ես նոր բան եմ անում. հիմա կհայտնվի. մի՞թե չեք իմանա։ Նաև մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր» (Եսայի 43.19):

«Ինձ պիտի փառավորեն դաշտի գազանները, չագալները և ջայլամները, որովհետև ջուր պիտի տամ անապատումը, գետեր՝ ամայի տեղերումը, իմ ընտրյալ ժողովրդին խմեցնելու համար» (Եսայի 43.20):

«Ինձ հավատացողը, ինչպես գիրքն ասում է, նրա փորիցը կենդանի ջրերի գետեր կբխեն» (Հովհաննես 7.38):

«Որովհետև քո Եհովա Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի երկիր՝ առատ՝ դաշտերից և սարերից բխող գետերով, աղբյուրներով և խոր ջրերով» (Բ Օրինաց 8.7):

«Երբ որ ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, և եթե գետերովը՝ նրանք քեզ չեն ողողի. երբ որ գնաս կրակի միջովը, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի» (Եսայի 43.2):

«Հիշեցեք նրա հրաշքները, որ արեց. Նրա նշանները և Նրա բերանի իրավունքը…  Վեմը պատառեց և ջրեր բխեցին. գետեր գնացին անջուր տեղերումը» (Սաղմոս 105.5, 41):