Դու ինձ սիրո՞ւմ ես

imagen-51_large-Դու ինձ սիրո՞ւմ ես:

-Ինչո՞ւ ես հարցնում, չգիտե՞ս պատասխանը:

-Ինձ միշտ թվացել է, որ գիտեմ, բայց իրավիճակներ են ստեղծվում, և ես հասկանում եմ, որ գուցե նաև չես սիրում: Սիրտս ասում է, որ սիրում ես, բայց աչքերս և իրականությունն այլ բան են խոսում:

– Ես կարծում եմ, որ սիրտը միշտ ճիշտ է, վստահիր նրան, որովհետև տեսանելին սովորաբար ստում է:

-Միևնույն է, ես քո այդ կարծիքից չեմ մխիթարվում: Օրինակ՝ ինչո՞ւ դու ինձ երբեք չես խանդում: Երեկ, երբ ընկերներիդ հետ սրճարանում նստած էինք, ես ամեն բան անում էի, որ դու ինձ խանդեիր, բայց դու այնքան անտարբեր էիր:

– Մի՞թե դա առիթ է խանդելու:

Տե՛ս, ես հենց սա չեմ հասկանում, դու ինչպե՞ս կարող ես սիրել ինձ, բայց լինես այսչափ անտարբեր: Մի՞թե դու չես վախենում, որ կկորցնես ինձ:

Ես հիմա քեզ մի բան կասեմ, և դու հավանաբար կհասկանաս իմ սիրո անսահմանությունը քո հանդեպ: Դու գիտե՞ս, թե ես որքան շատ եմ սիրում ծով: Ես կարող եմ ժամերով զմայվել նրա գեղեցկությամբ:

Ես միշտ չէ, որ նրա կողքին եմ, բայց ամեն պատեհ, թե անպատեհ առիթ օգտագործում եմ, որ հայտնվեմ նրա ափերին: Երբ ամեն անգամ հեռանում եմ նրա ափերից, հասկանում եմ, որ իմ փոխարեն նրանով կարող են զմայլվել նաև ուրիշները: Բայց այդ միտքն ինձ չի տանջում, որովհետև ես գիտեմ՝ այն իմ սրտում է և պատկանում է  ինձ:

Ես քեզ սիրում եմ այս օրինակի պես: Ես չեմ խանդում, որովհետև վստահ եմ, որ դու էլ ինձ ես այսպես սիրում և յուրաքանչյուրի աչքերում տեսնում ես ինձ, ինչպես ես եմ տեսնում քեզ:

Իրական սերը հենց սա է, երբ սրտիդ ամեն զարկի հետ այն ավելի է ուժգնանում: Ես չեմ վախենում քեզ կորցնել, որովհետև դու իմն ես, իմ մեջ հավիտյան:

Անհայտ հեղինակ

Հ.Գ.  Զարմանալի բան է մարդկային սերը, բայց այն անփայլ է, երբ համեմատում ենք Աստծո սիրո հետ: Որքան գեղեցիկ է, երբ մարդիկ սիրում են միմյանց, բայց որքան առավել գեղեցիկ է, երբ մարդիկ սիրում են Նրան, ով տվել է այդ պարգևն իրենց:

Սիրե՛ք Աստծուն, նվիրվե՛ք Նրան, կրե՛ք Նրա սերը ձեր մեջ: Այդ սիրով դուք կկարողանաք հաղթահարել ամեն խնդիր, ամեն իրավիճակ, ամեն անելանելի թվացող բան: