Աստված գործում է հավատքի միջոցով

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե որն է ձեր կյանքի նախասահմանությունը: Իմացեք, որ ձեր թշնամին՝ սատանան, վախենում է ձեզնից, երբ դուք գտնվում եք ձեր նախասահմանության իրագործման վայրում: Ձեր կարողությունները կհամընկնեն ձեր կոչման հետ, երբ կանգնեք Աստծո ճանապարհների վրա:

Հաճախ վախը պարուրում է մեզ հենց այն ժամանակ, երբ կանգնում ենք մեր նախասահմանության իրագործման ճանապարհին:

Գեդեոնը այս ամենի հիասքանչ օրինակն է: Աստված կանչել էր նրան առաջնորդելու 300 մարդուց բաղկացած ոչ մեծ բանակը՝ մադիանացիների հսկայական ու զորավոր բանակի դեմ: Եվ Գեդեոնը մարդկային աչքերով գնահատելով իրավիճակը՝ վախեցած էր: Աստված պատվիրում է նրան իջնել թշնամու ճամբարը՝ լրտեսելու և լսելու, թե ինչ են այնտեղ խոսում իր մասին: Եվ ահա, թե ինչ է գրված.

«Եվ Գեդեոնը գնաց, և ահա մեկ մարդ իր ընկերին երազ էր պատմում և ասում. ես երազ տեսա, և ահա մեկ գարեղեն հաց գլորվում էր դեպի մադիամի բանակը և եկավ վրանին հասավ և նորան այնպես զարկեց, որ վայր ընկավ և գլխիվայր դարձրեց. և վրանը վայր ընկաւ։ Եվ նրա ընկերը պատասխան տվեց և ասաց. դա ուրիշ բան չէ, բայց միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Աստված Մադիամը և բոլոր բանակը նրա ձեռքն է մատնել: Եվ երբ որ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, Տիրոջը երկրպագություն արեց և ետ դառավ բանակը Իսրայելի մոտ և ասաց. վեր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել» (Դատավորաց 7.13-15):

Սատանան գործում է վախի միջոցով, իսկ Աստված՝ հավատքի: Երբ վախը լցնում է ձեզ, թողեք ամեն անհանգստություն և փնտրեք Աստծո երեսը: Ոչինչ չի կատարվում պատահականորեն: Երբ թշնամին զգում է վտանգը, նա անցնում է հարձակման: Գեդեոնը վախեցած էր, բայց Աստված հաղթանակ էր պատրաստել Իսրայելի բանակի համար: Եվ նա իմացավ դա՝ ականջ դնելով թշնամու բանակի խոսակցությանը: Այնպես որ, վախի ժամանակ մի նայեք իրավիճակին, այլ գործի դրեք ձեր հավատքը:

Քրիս Վալլոթոն