Փրկությունը ամեն մեկի կարիքն է. Ռայնհարդ Բոնկե

Գործք Առաքելոց գրքում մենք ունենք վարպետ ավետարանչի օրինակ: Փիլիպոսն ունեցավ Աստծուց նշանակված հանդիպում ճանապարհի վրա՝ Եթովպացի ներքինու հետ: Այդ եթովպացին Եթովպիայի թագուհու գանձապետն էր, գործի մարդ, ով չուներ ժամանակ անգամ կարճ խոսակցության:

Փիլիպոսն չի էլ անհանգստանում և չի էլ փորձում հարցնել այդ մարդուն, թե ինչ կարիք ունի նա, որպեսզի սկսի խորհրդատվություն անցկացնել նրա հետ: Ո՛չ, նա այդ ծուղակը չի ընկնում: Փիլիպոսը գիտեր, որ մարդու կարիքը շատ հասարակ ու պարզ է:

Եթովպացի ներքինին Քրիստոսի կարիքն ուներ: Փրկությունը ամեն մեկի կարիքն է: Փիլիպոսը միանգամից անցնում է առաջին անհրաժեշտության թեմային: Նա «Հիսուսն ավետարանեց նրան» (Գործք Առաքելոց 8.35):

Այո՛, փրկությունը միմիայն գտնվում է Հիսուսի մեջ, և Հիսուսի մասին պետք է քարոզել: