«Քո սրտի մեջ եղածն արա». առաջնորդների մասին

Ա Թագավորաց գիրքը ընթերցելիս մի բան գրավեց ուշադրությունս 14-րդ գլխում:

7-րդ խոսքը միանգամից առանձնացավ ինձ համար.

«Եվ իր զենքերը կրողը նրան ասաց. բոլոր քո սրտի մեջ եղածն արա. առաջ գնա. ահա ես քեզ հետ եմ քո ուզածի պես» (Ա Թագավորաց 14.7):

Հին Կտակարանում զենք կրողներն ունեին առավելություն՝ թագավորի վահանը կրելու մինչև մարտի վայրը: Կան զանազան կարծիքներ եկեղեցում այն մասին, թե արդյոք առաջնորդները կարիք ունե՞ն զենք կրողների: Ես չեմ վիճում այդ թեմայի շուրջ: Միայն ցանկանում եմ, որ ուշադրություն դարձնեք Հովնաթանի զենքերը կրողին և նկատեք այդ մարդու ազնվությունը, որ երևում է Խոսքից:

Զենք կրողները հաճախ մահանում էին նրանց համար, ում իրենք ծառայում էին: Նրանք բառացիորեն զոհաբերում էին իրենց կյանքը: Այդ ժամանակներում նման խոսքերը՝ ինչպես «Ահա ես քեզ հետ եմ քո ուզածի պես», ընդունվում էին հոռետեսությամբ, և թվում է, թե դրանց տակ կան քողարկված մտադրություններ: Անգլերեն թարգմանության մեջ այս հատվածը բառացիորեն այսպես է թարգմանվում՝ «Սրտով և հոգով քեզ հետ եմ»: Փաստորեն զենք կրողը Հովնաթանին ասաց, որ ինչ էլ նա անի, ինքը նրա կողքին կլինի:

Առաջնորդները հաճախ չեն վստահում կամավոր ծառայողներին՝ մտածելով. «Այդտեղ պետք է որ ինչ-որ քողարկված մտադրություններ լինեն: Ոչ ոք չի ծառայում ողջ հոգով ու սրտով»:

Բայց իրականում, շատ ծառայողներ կանչված են մարզման և իրենց հավատարմությունը ապացուցելու: Ծառայությունը նրանց կոչումն է:

Ապագա առաջնորդները կերտվում են հավատքի վահանի հետևում: Այսօրվա ամենախոնարհ, ամենաարդյունավետ առաջնորդները ծնվում են մարտի դաշտում իրենց ձեռք բերած փորձառությունից: Սպիեր ունեցող ծառայողները դառնում են սիրով լցված առաջնորդներ:

Արդյունավետ առաջնորդները ծառայություն են ստանում և աղոթում են, որ ամեն թաքուն բան բացահայտվի:

Առաջնորդնե՛ր, աղոթեք այնպիսի հետևորդների թիմի համար, ովքեր զորություն կտան ձեզ անելու ամենը, ինչ կա ձեր սրտում:

Ցանե՛ք վստահություն: Հնձե՛ք հավատարմություն: Հասե՛ք նոր բարձունքների:

«Եվ Հովնաթանը ձեռքերովը և ոտքերովը վեր ելավ, և նրա զենքերը կրողն էլ նրա ետևիցը. և նրանք ընկնում էին Հովնաթանի առաջը. նրա զենքերը կրողն էլ նրա ետևիցն էր մեռցնում։ Եվ Հովնաթանն ու նրա զենքերը կրողը այս առաջին կոտորածի մեջ՝ քսան մարդի չափ մեռցրին կես լծավարի չափ գետնի վրա։ Եվ բանակումը դաշտի մեջ և բոլոր ժողովրդի մեջ խռովություն եղավ. պահապան զորքերը և ավարառուներն էլ զարհուրեցին, և երկիրը դողաց, և վախը Աստվածանից էր» (Ա Թագավորաց 14.13-15):

Սթիվ Գրին