Դու ընտրված ես Քրիստոսի կողմից

Ընդամենը մի պահ նայիր այն պարգևներին, որ Նա տվել է քեզ. Նա ուղարկել է Իր հրեշտակներին, որպեսզի Իրենք հոգ տանեն քո մասին, Իր Սուրբ Հոգին, որպեսզի այն բնակվի քեզանում, Իր եկեղեցին, որպեսզի ոգեշնչի քեզ, Նա տվել է քեզ Իր խոսքը, որպեսզի ուղղորդի քո կյանքը:

Դու ունես առավելություններ, որոնք արժան են հարսին, ինչ էլ որ դու ասես, Նա լսում է, դու խնդրում ես, և Նա արձագանքում է:

Նա թույլ չի տա քեզ փորձվելու քո ուժերից վեր: Հենց որ քո այտին արցունք է հայտնվում,  Նա կողքիդ է լինելու, որպեսզի սրբի այն: Քո շուրթերը երգելու են սիրո սոնատ և Նա կողքիդ կլինի՝ լսելու այն: Որքան էլ դու փափագես Նրա ներկայության մեջ լինել, Նա ավելի շատ է ցանկանում շփվել քեզ հետ:

Նա կառուցում է տուն քեզ համար: Մուրճի ամեն հարվածի հետ, սղոցի ամեն հպումի հետ, Նա մոտեցնում է այն օրը, երբ Ինքը կկարողանա փոխադրել քեզ այդ շեմի վրա: «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան. ապա թե ոչ ես ձեզ կասեի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք» (Հովհ. 14.2-3):

Դու ընտրված ես Քրիստոսի կողմից: Դու ազատագրված եղար քո հին կյանքից քո հին բնակարանում: Նա քեզ Իր սիրելին կոչեց: «Բայց որտե՞ղ է Նա,- հարցնում ես դու:- Ինչո՞ւ նա դեռևս չի եկել»:

Կա միայն մեկ պատասխան: Նրա հարսը դեռևս պատրաստ չէ: Այն մինչ այժմ գտնվում է պատրաստման ընթացքի մեջ:

Դու «նշանված ես» Քրիստոսի հետ: Դու առանձնացված ես, կանչված: Կոչված «սուրբ  հարս»: Դու ընտրվել ես, որպեսզի բնակվես Նրա պալատներում: Քո նախասահմանությունը մի՛ փոխիր  անծանոթի հետ մեկ գիշերվա հետ:

Եղիր տարված հարսանիքի պատրաստություններով: Պայքարիր ամեն մոռացկոտության դեմ: Թույլ մի՛ տուր թեթևամտորեն վերաբերվելու հիշողության կորստի հետ: Գրի առ հիշեցումները: Սովորիր խոսքը: Խոստովանիր քո սերը: Վարվիր ինչպես հարկն է, միայն թե հիշես ամեն բան: «Վերինները մտածիր, ոչ թե երկրի վերայինները»: Դու նշանված ես արքայական տոհմի Փեսացուի հետ, և Նա շուտով կգա, որպեսզի քեզ տուն տանի:

Մաքս Լուկադո