Այսօր` հուլիսի 13-ին…

Այսօր` հուլիսի 13-ին…1105թ-ի այս օրը մահացել է միջնադարյան Աստվածաշնչի գիտակ հրեա Ռաշին: Նրա անունը՝ Ռաշի եբրայերեն ակրոստիքոս է. Ռաբբի Շելոմոհ բեն Իսահակ: Ռաշին իր օրերի առաջատար ռաբբին էր, ինչպես նաև Հին Կտակարանի և Թալմուդի մեկնաբանը:

1769թ-ի հուլիսի 13-ին ծնվել է եպիսկոպոսական եկեղեցու իռլանդացի հոգևորական Թոմաս Քելլին, ով 765 օրհներգի հեղինակ է:

1778թ-ի հուլիսի 13-ին անգլիկան հոգևորական և բազմաթիվ օրհներգերի հեղինակ Ջոն Նյուտոնը մի նամակում գրել է. «Մոլեկրոնության հանդեպ մեծագույն հաղթանակը, թերևս, այն է, որ կարողանանք դիմանալ մոլեկրոններին»:

1815թ-ի հուլիսի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ադամսը մի նամակում գրել է. «Հրեաները շատ բան են արել մարդկանց քաղաքակրթելու համար: Եթե ես աթեիստ լինեի… միևնույն է կհավատայի, որ ճակատագիրը որոշել է, որ հրեաներն ամենակարևոր գործիքը լինեն ազգերին քաղաքակիրթ դարձնելու համար»:

Աղբյուր՝ halife.com