Թաղված գանձ

Թաղված գանձ.jpg_resized_460_Ծնված և մեծացած լինելով Միսսուրի նահանգի մի գյուղական շրջանում, որտեղ ապրել էր ամերիկացի նշանավոր ավազակ Ջեյսի Ջեյմսը (1847-1882), համոզված էինք, որ նրա գողացած գանձերի մի մասը թաղված է մոտակայքում: Այդ երազանքով շրջում էինք մոտակա անտառում՝ հուսալով, որ մի տեղ կգտնենք հողում թաղված կաշվե մի տոպրակ:

Հաճախ հանդիպում էինք մի ծերունու, ով անտառում փայտ էր կտրում կացնով: Տարիներ շարունակ տեսնում էինք այդ խորհրդավոր փայտահատին, ով դանդաղ քայլում էր մայրուղու եզերքով՝ փնտրելով զովացուցիչ ընպելիքների դատարկ շշեր: Այդ շշերը նրա համար ասես մի տեսակ գանձ լինեին: Այդ դատարկ շշերը վաճառելով՝ ապրում էր նա իր փայտաշեն, տանիքը բաց հյուղակում:

Ծերունու մահից հետո նրա ընտանիքի անդամներից մեկը տրցակներով դրամ էր գտել նրա խարխուլ տնակում:

Այդ փայտահատի նման, որը չէր գնահատում իր գանձը, մենք էլ երբեմն անտեսում ենք Աստծո Խոսքի մի շարք մասեր: Մոռանում ենք, որ Աստվածաշունչն ամբողջությամբ մեզ է պատկանում՝ մեր գործածության համար: Նրա յուրաքանչյուր հատված նախատեսված է մի նպատակի համար, չկարդացածդ որևէ մասը թաքնված գանձ է: Ո՞վ է կռահում, որ Ղևտացոց Գիրքը այդքան շատ թաքնված գանձեր ունի:

19-րդ գլխում կան 6 շատ ազդեցիկ համարներ, օրինակ՝ ինչպե՞ս հոգալ աղքատի, տկարի մասին՝ առանց նրանց արժանապատվությունը վիրավորելու (Ղևտացոց 19.9-10.14), ինչպե՞ս մեր աշխատանքը պարկեշտությամբ առաջ տանել (Ղևտացոց 19.11, 13, 15), և ինչպե՞ս ակնածանք ցուցաբերել Աստծուն մեր ամենօրյա կյանքում (Ղևտացոց 19.12):

                                                                                              Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքից