Նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են». աստվածաշնչյան համարներ

«Դու մեր միջումն ես, ով Տեր, և քո անունը կանչված է մեզ վրա. մեզ մի թողնիր» (Երեմիա 14.9):

«Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա նրանց, և քո խոսքն ինձ համար սրտիս ցնծություն և ուրախություն եղավ, որովհետև քո անունը կանչված է ինձ վրա, ով Եհովա Զորաց Աստված» (Երեմիա 15.16):

«Հետիններն առաջին կլինին, և առաջինները՝ հետին, որովհետև շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված» (Մաթևոս 20.16):

«Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են» (Հռոմեացիս 8.28):

«Որովհետև Տերով կանչված ծառան՝ Տիրոջ ազատն է. այնպես էլ՝ ազատ կանչվածը Քրիստոսի ծառա է» (Ա Կորնթացիս 7.22):

«Նա նոր ուխտի միջնորդ է, որ երբ որ մահն եղավ այն առաջի ուխտի ժամանակումն գործված հանցանքների քավության համար, խոստմունքն առնեն հավիտենական ժառանգության կանչվածները» (Եբրայեցիս 9.15):

«Եվ ասաց ինձ. գրիր՝ երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչվածները. և ասաց ինձ. սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են» (Հայտնություն 19.9):

«Դուք էլ Հիսուս Քրիստոսի կանչվածներն էք» (Հռոմեացիս 1.6):