Այսօր` հուլիսի 12-ին…

Այսօր` հուլիսի 12-ին…1191թ-ի այս օրը` Երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ (1189-92), Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ թագավորի զորքերը գրավել են Սիրիայի «Ակր» նավահանգիստը:

1898թ-ի հուլիսի 12-ին ծնվել է միսիոներ Փիթեր Դեյնեկան: 1934թ-ին նրա կողմից հիմնադրված «Slavic Gospel Association» ընկերությունն ավետարանչություններ է կազմակերպել Եվրոպայում և Հարավային Ամերիկայում:

1944թ-ի հուլիսի 12-ին Կալիֆոռնիայի «Golden Gate» մկրտական աստվածաբանական ճեմարանն արտոնագրվել է Հարավային Մկրտական եկեղեցու հովանավորությամբ:

1963թ-ի հուլիսի 12-ին շվեյցարացի բարեփոխիչ, աստվածաբան Կառլ Բարթը մի նամակում գրել է. «Մի դադարեք ուղղել ձեր հայացքը դեպի Սուրբ Գիրքը: Կյանքում կարող եք մխիթարություն ունենալ միայն այն դեպքում, երբ անում եք այն, ինչն իսկապես արժեքավոր է»:

Աղբյուր՝ halife.com