Այն, ինչ հաստատ անել չեք կարող առանց Սուրբ Հոգու. Ռիկ Ուորեն

«Եթե նրանից լսեցիք, նրանով սովորեցիք՝ ինչպէս որ ճշմարտությունն է Հիսուսումը.  որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկությունովն ապականված է. և ձեր մտքի հոգովը նորոգվեք. և նոր մարդուն հագեք՝ որ Աստծո պատկերի պես ստեղծված է՝ ճշմարտության արդարությունով և սրբությունով» (Եփեսացիս 4.21-24):

Ձեզ անհրաժեշտ է ավելին, քան պարզապես կամքի ուժ ձեր կյանքի համար: Ձեզ անհրաժեշտ է Աստծո զորությունը:

«Հոգու պտուղն» իր մեջ ներառում է այն հատկությունները, որոնք Աստված տալիս է ձեզ, երբ Սուրբ Հոգին ապրում է ձեր ներսում, երբ Սուրբ Հոգին արտահայտվում է ձեր միջոցով. սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, գթասրտություն, հավատք, հեզություն և ժուժկալություն:

Ինչպե՞ս է Աստված աճեցնում այդ պտուղը ձեր կյանքում: Ո՛չ ձեր կամքի ուժով: Դուք մեկ օր չեք արթնանում և ասում. «Ես ավելի համբերատար մարդ կլինեմ»: Դա չի գործում:

Դուք կարող եք փորձել ասել. «Ես ավելի համբերատար կլինեմ: Ես ավելի բարի կլինեմ»: Բայց դա նման է երկու նարինջն անանուխի տերևներին կապելուն և ասելուն, որ դա նարնջի ծառ է: Դա չի գործում: Պտուղը արդյունքն է ներսի՝ Սուրբ Հոգու աշխատանքի, որ ապրում է մեր ներսում:

Ինչպե՞ս է Սուրբ Հոգին գործում ձեր կյանքում: Պատասխան՝ կամաց-կամաց. «Բայց մենք ամենս բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝ նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուցը» (Բ Կորնթացիս 3.18):

Երբ Աստված ցանկանում է սունկ աճեցնել, դրա համար նրան անհրաժեշտ է 6 ժամ: Երբ Աստված ցանկանում է ծառ աճեցնել, դրա վրա կծախսվեն տարիներ: Հարցը հետևյալն է. դուք ցանկանում եք, որ ձեր կյանքը նման լինի սնկի՞, թե՞ կաղնու ծառի:

Դուք ձեր ողջ ցավը, տառապանքները կամ բողոքները չեք կուտակել միայն մեկ երեկոյի ընթացքում: Այդ ողջ խառնաշփոթը ձեր կյանքում կուտակվել էր երկար տարիների ընթացքում: Մեկ անգամ մի մարդ ինձ մոտեցավ և ասաց. «Հովի՛վ Ռիկ, դուք պետք եք ինձ, որպեսզի օգնեք ինձ լուծել ամուսնությանս հետ կապված իմ խնդիրը»:

Ես հարցրեցի. «Որքա՞ն ժամանակ է՝ ինչ ամուսնացած եք»:

«Տասնհինգ տարի»:

«Իսկ որքա՞ն ժամանակ է, որ այդ խնդիրն ունեք»:

«Տասը տարի»:

«Եվ դուք ցանկանում եք, որ ես հինգ վայրկյանում ձեզ պատասխա՞ն տամ: Դա անհնարին է: Դուք պետք է մաքրեք այդ «սոխը»` մեկ առ մեկ կճեպը հանելով»:

Սուրբ Հոգին գործում է մեր ներսում՝ հետզհետե մեզ ավելի ու ավելի Նրա նման դարձնելով: Ձեր բնավորությունը՝ ձեր բոլոր սովորությունների համագումարն է: Դուք պատասխանատու եք նոր սովորություններ զարգացնելու համար, որոնք կօգնեն ձեզ փոխվել: