«Աստված լսեց ինձ». վկայում է նախկին աթեիստը

«Աստված լսեց ինձ». վկայում է նախկին աթեիստըԻրական պատմություն: Վկայում է  memo.im կայքի ընթերցողը:

Ես երկար ժամանակ աթեիստ եմ եղել: Ինքս էլ չեմ մտաբերում, թե երբ եմ հասցրել այդպիսին դառնալ: Դա խիստ աննկատ եղավ, կարող եմ ասել, որ շրջապատս ինձ այդպիսին դարձրեց. ես մերժում էի Աստծո գոյությունը:

Եվ մի շատ սովորական օր մտերիմ ընկերս հայտնվեց հիվանդանոցում: Բժիշկներն ապրելու որևէ հույս չէին տալիս: Նա մեկ ոտքով այստեղ էր, մեկ ոտքով էլ՝ այն աշխարհում:

Հուսահատված կանգնել էի հիվանդանոցի նախասրահում՝ գլուխս ափերիս մեջ առել և աղերսում էի՝ «Աստվա՛ծ, եթե դու իսկապես կաս և հիմա լսում ես ինձ, խնդրո՛ւմ եմ, ների՛ր ինձ իմ անհավատության համար, փրկի՛ր ընկերոջս կյանքը, նա շատ թանկ մարդ է ինձ համար»:

Այդ կարճ աղոթքից հետո կարծես մի անհասկանալի բան կատարվեց ինձ հետ: Բայց նաև վախ կար սրտումս. հանկարծ բժշկից չլսեմ այն, ինչ ենթադրում եմ լսել: Սրտի տրոփյունով սպասում էի բժշկի հայտնվելուն: Եվ այսպես երեք ժամ, որը տարիներ էր թվում…

Եվ ահա երեք ժամ հետո ժպիտ դեմքին՝ ինձ մոտեցավ բժիշկը և ասաց մի բան, որ մինչև այժմ հնչում է ականջներումս. «Նա բառացիորեն կենդանացավ, որովհետև կենդանի մնալու շանսեր գրեթե չկային»:

Այո՛, ես տղամարդ եմ, և տղամարդուն հատուկ չէ հուզականությունը, բայց այդ պահին չկարողացա զսպել արցունքներս:

Աստված լսեց ինձ և փրկեց միակ ընկերոջս, որին իմ եղբայրն էի համարում: