Նրա ներկայությամբ

7-րդ դարի վանական եղբայր Լորենսը, որպես կամավոր խոհարար, իր առօրյա աշխատանքից առաջ իր համայնքում աղոթում է՝ ասելով. «Ով իմ Աստված, տուր ինձ շնորհը Քո ներկայության մեջ մնալու: Օգնիր ինձ իմ գործի մեջ: Տիրիր իմ խանդաղատանքին»: Իր գործն անելիս՝ նա աղոթում է Աստծուն՝ լսելով Նրա տված առաջնորդությունը ու նվիրելով իր աշխատանքը Նրան: Նույնիսկ իր ամենից զբաղված պահերին նա գործածում է հանգստի ժամերը՝ շնորհ խնդրելու Աստծուց: Ինչ էլ որ պատահեր, նա որոնում ու գտնում էր Աստծո սիրո զգացումը:

Ինչպես 89-րդ սաղմոսն է խոստովանում, ծովերի վրա իշխանություն ունեցող ու հրեշտակների փառաբանությունը ստացող Արարչին մեր տալիք պատասխանը պետք է լինի մեր ամբողջ կյանքը Նրան հանձնելը: Երբ լավ ըմբռնենք ու հասկանանք Աստծո գեղեցկությունը, կլսենք պաշտամունք բարձրացնելու կոչի ուրախությունը, ուր էլ լինենք, ցանկացած պահի՝ ամեն օր:

«Երանի այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ով Տեր, նրանք քո երեսի լուսովը կգնան։ Քո անունովն ամեն օր կցնծան և քո արդարությունովը կբարձրանան» (Սաղմոս 89.15-16):

Լինի շուկայում, թե օդանավակայանի սպասասրահում, կամ այլ սպասման պահի, կարող ենք ձանձրանալ կամ նեղվել: Նման պարագաները, սակայն, կարող են առիթ լինել՝ շունչը պահելու ու տեսնելու այդ պահերից յուրաքանչյուրը՝ որպես առիթ սովորելու, թե ինչպես կարելի է Աստծո երեսի լույսով գնալ:

Մեր վատնած պահերը, երբ սպասման կամ էլ անորոշության մեջ ենք և չգիտենք՝ ինչ անել հաջորդ քայլափոխին, հնարավոր ընդմիջումներն են՝ դիտելու մեր կյանքը Նրա ներկայության լույսի տակ:

Յուրաքանչյուր պահ կարելի է ապրել Աստծո ներկայության մեջ:

«Զհաց մեր հանապազորդ» գրքույկից